Բրազիլիայում նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է մինչև 1.926.824-ի: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Գործակալության տվյալներով՝ Բրազիլիայում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 41 857 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից արդեն 74,133 մարդ է մահացել: Ավելին, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել են 1,3 հազար մահվան դեպքեր: