f

Անկախ

ՀՅԴ Հայ դատի գրասենյակները քսանչորժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի արտաքին շահերի պաշտպանության ազգանվեր գործունեությունը


ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Արդեն երկու օր է` ՀՅԴ Հայ դատի գրասենյակները քսանչորժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի արտաքին շահերի պաշտպանության ազգանվեր գործունեությունը։

Մասնավորապես.

✅ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մի քանի հայտարարություններով Եվրոպական Միության ղեկավար կառույցների, Եվրոպայի Խորհրդի, Եվրանեսթի և վերջիններիս խորհրդարանական վեհաժողովների ուշադրությունն է հրավիրել ստեղծված իրավիճակին` իբրև Եվրոպական Միության քաղաքացիներից կազմված միավոր պահանջել համապատասխան արձագանք։

✅ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական իշխանության մարմինների ուշադրությունն է հրավիրել ստեղծված իրավիճակին։ Գրասենյակը մեծ ակտիվությամբ ամերիկյան հասարակությանն ու իշխանություններին ներկայացնում է օբյեկտիվ տեղեկատվություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ամերիկացի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում սենատորներ և կոնգրեսականներ, արդեն իսկ իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին։

✅ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը պաշտոնական գրությամբ դիմել է երկրի արտգործնախարար Ֆ․Պ․ Շամպայնին՝ կոչ անելով նրան ամբողջապես դատապարտել ադրբեջանական ագրեսիան և սատարում հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը աշխարհի առավել քան 30 երկրում լծվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության պետական ու ազգային շահը ամենատարբեր մակարդակներում սպասարկելու աշխատանքների։
Այս ընթացքում, Հայ դատի պատասխանատուները նաև միջանձնային հանդիպումներ են ունենում, որոնք սովորաբար չեն լուսաբանվում։
Ես հիշատակեցի միայն Բրյուսելի, Վաշինգտոնի և Օտտավայի գրասենյակների աշխատանքները, սակայն մեր բոլոր հանձնախմբերն ու գրասենյակներն ամենօրյա հևքի մեջ են։

Վարձքներդ կատար, սիրելի ընկերներ։

ՀՅԴ Իշխան Սաղաթելյան

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին