Հուլիսի 14-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի հանդիպումները`«Շիրակ»-«Ալաշկերտ» 2։4 (1։1), «Արարատ-Արմենիա»- «Նոա» 2։0 (0:0)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության վերջին տուրում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը` «Արարատ-Արմենիան», երկրորդ տարին անընդմեջ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը: Վերջինս Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների լիգայում, իսկ «Շիրակ», «Ալաշկերտ» և «Նոա» ակումբները հանդես կգան Եվրոպա լիգայում: