ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խոսնակը տեսանյութեր է հրապարակել որոնցում երևում են ադրբեջանական հարվածների ակ հայտնված գյուղերը։
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցում երկու տեսանյութ է հրապարակել։
«Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին»,– տեսանյութերին կից գրել է նա։