f

Անկախ

Մեղադրական դատավճիռ՝ եւ մեղադրանքի առաջադրում հանցագործություն կատարողներին օժանդակող իրավապահներին


Օպերատիվ տվյալների իրացման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ նույն վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ Ս. Ս.-ն 2020թ. մարտի 17-ին, ժամը 14:10-ի սահմաններում, իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է ընկերոջ՝ Ա. Ա.-ի բջջային հեռախոսահամարին եւ հայտնել, որ վերջինիս հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված եւ պատժի կրումից խուսափելու համար ՀՀ ոստիկանության կողմից հետախուզվող անձին հայտնաբերելու նպատակով Բազումի բաժնի աշխատակիցների կողմից Երեւան քաղաքում իրականացվելու է օպերատիվ-հետախուսական միջոցառում:

Այդ մասին Ա. Ա.-ն տեղեկացրել է հետախուզվող անձին, ինչի հետեւանքով վերջինս չի հայտնաբերվել եւ իրականացված միջոցառումը եղել է անարդյունք:

Դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից 2020թ. մարտի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության արդյունքում Ս. Ս.-ին վերոնշյալ արարքը կատարելու համար առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

 Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 2020թ. մայիսի 6-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործը, ըստ էության քննության առնելու համար ուղարկել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական քննության արդյունքում, մեղադրող դատախազի կողմից պահանջվել է ամբաստանյալի նկատմամբ կիրառել պատիժ՝ 1 տարի ժամկետով ռեալ ազատազրկման ձեւով: Սակայն 2020թ. հունիսի 2-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ս. Ս.-ին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում, նշանակել է պատիժ՝ տուգանքի ձեւով: 

Նկատի ունենալով, որ նշանակված պատիժը համարժեք չէ կատարված հանցավոր արաքի հանրային վտանգավորության աստիճանին եւ ելնելով նրանից, որ դատարանում դատախազը պահանջել էր Ս.Ս.-ին ենթակրել ռեալ ազատազրկման, ներկայումս քննարկվում է նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռեւս 2020թ. փետրվարին կայացած Դատախազության կոլեգիայի նիստին նշել էր, որ առավել խիստ պատժողական քաղաքականություն է ցուցաբերվելու իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից հանցագործությունների բացահայտմանը խոչընդոտելու, առերեւույթ հանցագործություն կատարող անձանց պատասխանատվությունից խուսափելուն ուղղված գործողություններ կատարելու, հանցավոր վարքագիծ դրսեւորելու դեպքերին: Նման երեւոյթները գնահատելով որպես հանցավորությանն դեմ պայքարում իրավապահ մարմինների նկատմամբ դավաճանություն՝ ՀՀ գլխավոր դատախազը հավելել էր, որ իրավապահ բոլոր մարմինները համակարգային առումով միասնական են նման տարրերին մերկացնելու եւ նրանց նկատմամբ պատժի անխուսափելիությունն ապահովելու հարցում:

Ավելի վաղ տեղեկացվել էր ՀՀ ՀՔԾ-ում  քննվող մեկ այլ քրեական գործով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Ա.Ա.-ի կողմից, իր մտերիմի խնդրանքը կատարելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով,  սահմանված քրեադատավարական գործողություններ կատարելու փոխարեն երկու եւ ավելի անձանց սպանության փորձի հանցագործության գործիք հանդիսացած հրազենների զարկանները խարտոցով ձեւափոխելով առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների պարտակում կատարելու, այդպիսով հանցագորության բացահայտմանը խոչընդոտելու եւ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության ապահովումը վտանգելու մասին:

Նշված գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Ա.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 334-րդ հոդվածների 1-ին մասերով, ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության համար:

Գլխավոր դատախազություն

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին