New York Magazine Inteligencer պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դուրս է եկել նախընտրական քարոզարավից։ Գրում է Gazeta.ru-ն։
Այն մասին, որ ռեփերը այլևս չի ցանկանում երկրի նախագահ դառնալ, պատմել է քաղտեխնոլոգ և նրա նախընտրական քարոզարշավի անդամներից մեկը։ ԱՄն նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Քանյե Ուեսթը հայտարարել էր հուլիսի սկզբին։
Նրան հենց սկզբից թվիթերյան գրառման միջոցով աջակցություն հայտնեց գործարար Իլոն Մասկը։ Սակայն Forbes ամսագրին տված էպատաժային հարցազրույցից հետո, որի շրջանակներում Քանյե Ուեսթը հայտարարեց, որ դեմ է պատվաստմանը, Իլոն Մասկը ջնջեց նրան աջակցող գրառումը։
TMZ պորտալի փոխանցմամբ՝ Քանյե Ուեսթի ընտանիքի անդամները մտահոգված են նրա հոգեկան առողջության համար և կարծում են, որ նախագահ դառնալու նրա ցանկությունը հիվանդության սրացում է պայմանավորված։