Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:
Իշխող «Իմ քայլը» դաշինքն առաջադրեց Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը։
Խաչատրյանի կենսագրությունն ու նրա մասնագիտական փորձը խորհրդարանականներին ներկայացրեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը: