The Times պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ԱՄՆ-ի ընտրություններից առաջ հանդիպել ռուս գործընկերոջ ՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Գրում է Gazeta.ru-ն:
Հրապարակման համաձայն, հանդիպման հավանական ամսաթիվը կլինի սեպտեմբերի 15-ը, այսինքն ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը Նյու Յորքում:
Հոդվածում նաև պնդում են, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հաստատել է Պուտինի հետ Թրամփի հանդիպելու ցանկությունը: Այս մասին, իբրև, Պոմպեոն հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հուլիսի 13-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Հանդիպման նախապատրաստման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը չի ստացվել ոչ ռուսական, ոչ ամերիկյան կողմից: