f

Անկախ

Օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկում էր. հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Տիգրան Մուկուչյանը


Այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ այսօր Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ:

Հարցին, թե արդյոք քննարկե՞լ են ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը, Մուկուչյանը պատասխանեց, որ ընդհանուր հարցեր են քննարկել: «Օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկում էր»,- ասաց Մուկուչյանը:

Տիգրան Մուկուչյանը հանրաքվեի վերաբերյալ հարցերին ի պատասխան հորդորեց սպասել, մինչև այն պաշտոնապես կնշանակվի: 

«Երբ կնշանակվի հանրաքվեն, դրանից հետո կսկսվեն ԿԸՀ գործառույթները, այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես միշտ, մանրակրկիտ պարզաբանումներ կտա բոլոր հարցերի վերաբերյալ»,- նշեց ԿԸՀ նախագահը:

«Հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված ժամկետները նույնիսկ մի փոքր ավելին են, քան արտահերթ ընտրությունների համար նախատեսված ժամկետները»,-ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ն 2018-ին կազմակերպել էր ԱԺ արտահերթ ընտրություններ, ըստ էության գործելով շատ ավելի կարճ ժամկետներում, հետեւաբար, այս դեպքում եւս կհասցնեն ամեն ինչ ժամանակին կազմակերպել եւ իրականացնել:

Հարցին, թե արդեն ճշտվե՞լ է, թե հատկապես ինչ ձեւակերպում է ունենալու հարցը, որը լինելու է քվեաթերթիկում, Մուկուչյանը պատասխանեց. «Մենք այս պահին որեւէ նման դատողություն անել չենք կարող, որովհետեւ դրանք իրավական գործընթացներ են, որոնք հետեւում են մեկը մյուսին: Այսինքն նշանակվում է հանրաքվե, դրանից հետո իրականացվում են կազմակերպական գործընթացներ, զուգահեռաբար իրականացվում քարոզչության գործընթաց: Այդ ընթացքում հստակ է լինում, թե ինչ հարցի վերաբերյալ է կազմակերպվում հանրաքվեն: Հետո նոր արդեն սահմանված կարգով հաստատվում է քվեաթերթիկի նմուշ»,-ասաց Մուկուչյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը որոշել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: ԱԺ-ն նախ չընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ապա «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց քննարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ազգային ժողովի որոշումը, որն էլ ընդունվեց խորհրդարանի կողմից:

Տիգրան Մուկուչյան Արարատ Միրզոյան

Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ավելին
Ավելին