Մեծ Բրիտանիայում մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով 85 մարդ է մահացել, ինչի հետևանքով հիվանդության զոհերի ընդհանուր թիվը 45053-ի է հասել։ Գրում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է նաև, որ մեկ օրում երկրում 358 նոր դեպք է հաստատվել; Ընդհանուր առմամբ երկրում վարակվածների թիվը 292 հազար է կազմում։
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին։
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13 միլիոն է կազմում, իսկ հիվանդության զոհերին՝ 580 հազար։