f

Անկախ

Ադրբեջանի իշխանություններն ուզում են ցույց տալ, որ իրենց բնակչությունն իրենցից պատերազմ է պահանջում․ ադրբեջանագետ


«Նպատակն էր հետագա հնարավոր սադրանքների համար հոգեբանական ֆոն ապահովել։ Այսինքն՝ Ադրբեջանի համար բարանպաստ տեղեկատվական և հոգեբանական միջավայր  ստեղծել՝ արդարացնելու իրենց կողմից իրականացված ցանկացած գործողություն։ Դա նաև հոգեբանական ճնշման փորձ էր մեր ուղղությամբ»,- ասում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ մեկնաբանելով երեկ Ադրբեջանի մի շարք բնակավայրերում տեղի ունեցած բազմահազարանոց  հակահայկական ցույցերը։

Ադրբեջանցիները, չնայած երկրում հայտարարված կարանտինին, երեկ երեկոյան փողոց էին դուրս եկել «Ավարտեք կարանտինը, սկսեք պատերազմը», «Հրամայեք մեզ գնալ պատերազմ», «Ղարաբաղ կամ մահ», «Մահ հայերին», «Վեր կաց ադրբեջանցի զինվոր, անցիր սահմանը», «Պատերազմ» և այլ կարգախոսերով։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ հակահայկական միջոցառման ուղղորդվածությունը հստակ երևում էր։  «Նախ՝ մինչև հավաքվելը սոցիալական ցանցերում գրել էին, թե երբ ու որտեղ են հավաքվելու։ Կային դետալներ, օրինակ՝ դրոշներ, պաստառներ, որոնք վկայում  են կազմակերպչական աշխատանքի մասին։ Բացի այդ, ցույցի սկզբում  պահեր կային, որ ցուցարարների միջից ոստիկաններն էին կարգախոսը հնչեցնում, իրենց պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ էին ելույթ ունենում»,- ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայտնի իրողություն է՝ եթե Ադրբեջանի իշխանությունները չցանկանան, որ հավաքը տեղի ունենա, անգամ մի քանի հոգանոց հավաքը չի կայանա։  

Հովհաննիսյանի կարծիքով՝ ցույցը մի քանի նպատակ էր հետապնդում։ Նախ՝ վերջին օրերի ադրբեջանական մեծածավալ կորուստները հանրության շրջանում հուզումներ են առաջացրել։  Եվ ցույցը այդ էմոցիաները ճիշտ հունով՝ հայերի ուղղությամբ  ուղղորդելու նպատակ ուներ։ Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները փորձում են աշխարհին ցույց տալ, որ պատերազմ է ցանկանում իրենց հասարակությունը, շարքային ադրբեջանցին։

«Իշխանությունների համար նմանատիպ ցույցերի անցկացման նպատակն  այն մեսիջը տարածելն է, թե իրենց  բնակչությունն իրենցից  պահանջում է պատերազմ, պարտադրում է պատերազմ սկսել հողերի համար։  Ենթադրում եմ՝ նպատակն է ռազմական գործողությունների դեպքում միջազգային ճնշման պարագայում դա ներկայացնել որպես հարակից գործոն, որ դա հանրության պահանջն է»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը շեշտում է, որ ցուցարարների թիվը թույլատրված էր այնքան, որ ցանկացած պահի, երբ ցույցը անցանկալի հունով ընթանա, ոստիկանների համար այն կառավարելի լինի։

Նշենք, որ ցուցարարներին ոստիկանության ուժերը ցրել են, երբ ցույցը ներքաղաքական բնույթ է ստացել, սկսել են քաղաքական բնույթի կարգախոսներ հնչեցնել։

Հարցին, թե որն էր պատճառը, որ ցույցն ի վերջո ներքաղաքական բնույթ ստացավ, Անժելա Էլիբեգովան ասում է․ «Ցույցերին խայտաբղետ զանգվածներ են մասնակցում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պահանջները և տեսլականը, այդ թվում և ներքաղաքական։ Այդպիսի խմբերը փորձեցին ցույցը տեղափոխել ներքաղաքական պայքարի դաշտ, այդ պահից սկսած իշխանությունները բավականին կոշտ արձագանքնեցին»։ Ադրբեջանագետի կարծիքով՝ քանի որ Ադրբեջանում ներքաղաքական բնույթի ցույցեր անցկացնել հնարավոր չէ, հակահայկական ցույցը առիթ էր ոմանց համար իրենց ձայնը բարձրացնելու համար։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց էր, որ այսուհետ ուղիղ կերպով Ադրբեջանի ժողովրդի հետ է երկխոսելու։ «Անկախը» հետաքրքրվեց ադրբեջանագետներից, թե իրատեսական է արդյոք երկխոսելը մի հանրության հետ, որը «Մահ հայերին» կարգախոսով պահանջում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ։

 Հովհաննիսյանի խոսքով՝ միայն վարչապետն ինքը կարող է հստակ ասել, թե ինչ է նկատի ունեցել։ «Ենթադրում եմ, որ վարչապետի խոսքն այնպիսի ենթաուղերձ էր պարունակում, որ եթե Ադրբեջանի իշխանությունները պատրաստ չեն, մենք կփորձենք իրենց բնակչությանը բացատրել, որ խնդրի լուծման ռազմական ճանապարհն իրենց համար կունենա բավականին լուրջ վտանգներ»,- ասում է նա։

Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ նախ պետք է հասկանալ, թե ինչ ասելիք ունենք և ինչ ուղերձով  ենք դիմելու ադրբեջանական հանրությանը։ «Առհասարակ երկխոսություն այդտեղ հնարավոր չէ, քանի որ այնտեղից մեզ հետ ոչ մեկը չի պատրաստվում երկխոսել, այսինքն այդ դիմումը լինելու է միակողմանի և կախված է լինելու նրանից, թե ինչ ենք մենք իրենց ասելու։ Եթե մենք կոչ ենք անելու իրենց հրաժարվել իրենց նպատակներից, դա իրատեսական  չէ, եթե ուղղակի խաղաղասիրական կոչերով ենք հանդես գալու, այնտեղից մեզ ցանկալի պատասխանը չենք ստանալու»,- ասում  է նա։

 

Անժելա Էլիբեգովա Տարոն Հովհաննիսյան Ադրբեջան Բողոքի ցույցեր Աշխարհում

Այլ հոդվածներ հեղինակից

Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am
Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ
Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
Չինաստանում վիրուս  է տարածվում,  որը կարող է մահվան հանգեցնել 
Լիբանանի վարչապետը՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառի մասին
Հարավային Կորեայում  հորդառատ  անձրևների և սողանքների հետևանքով 26 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում  մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 58 հազար դեպք է հայտնաբերվել
  Բեյրութում  անկարգությունների  ընթացքում  տուժածների թիվը  130-ի  է հասել
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել 
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
. Ում մտքով կանցներ, որ տասնամեակներ անց, կհորինվի ,,ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ,, փքուն մի անանուն ՊԱՇՏՈՆ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը
Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...
«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ
Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է
Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
Ավելին
Ավելին