Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 3 ըմբիշի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան կա: Թեստավորում են անցել 32 մարզիկ:
Հունահռոմեական ոճի ընտրանին այս օրերին պետք է հավաք անցկացներ Ծաղկաձորում, սակայն այն չեղարկվել է: Ֆեդերացիան չի հայտնում մարզիկների անունները: Հուլիսի 15-ին նախատեսված ծաղկաձորյան հավաքը կհետաձգվի երկու շաբաթով: