Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Այդ պաշտոնում նա փոխարինել է Արամ Հակոբյանին:
Արզումանյանը մարզչական գործունեություն սկսել է ծավալել 2019 թվականից Երևանի «Փյունիկում»։ Ընդգրկված է եղել գլխավոր թիմի մարզչական շտաբում։
Արզումանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Վահե Հարությունյանը և դարպասապահների մարզիչ Ալբերտ Օհանյանը: