f

Անկախ

ԲՈՐԻՍ ՊԵՊԱՆՅԱՆ -70 Պարուրված լոռեցու հպարտությամբ


Ի՞նչ է մարդու կյանքը.լոկ ակնթարթ, վաղանցիկ երազ, հորինված հեքիաթ… 
Մի գեղեցիկ հեքիաթ է Հայաստանի վաստակավոր դերասան Բորիս Պեպանյանի կյանքը:

Հեքիաթ է նրա կյանքը, բայց՝ոչ հեքիաթագրի հորինվածք: Նրա կյանքը լեցուն է բազում ակնկալներով, ինքնատիպ դիպվածներով…
Երջանկության բանաձևը մարդն ինքն է տալիս: Երջանկությունը վայրկյանի, ապրած պահի մեջ է՝ առաջին սերը, անդրանիկ զավակի ծնունդը, առաջին բեմը…
-    Հպարտ եմ, որ Լոռեցի եմ, երջանիկ եմ իմ ընտանիքով, բեմը իմ կյանքն է, - այսպես ներկայացրեց իր կյանքի բանաձևը, երջանկության իր ինքնատիպ բնորոշումը Բորիս Պեպանյանը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Տարիներ առաջ եմ անձամբ զգացել այդ հպարտությունը, երբ անվանի դերասանն իր արմատներին հենված հսկայական «սաղարթով» ներկայացրեց հայրենակից Լոռեցի ծերունի Վանուշին Ժիրայր Անանյանին «Տեր, մի թող մեզ անտեր» ներկայացման մեջ: 
Երևանյան շոգն էր ընդամենը հիշեցնում, որ ես Լոռումչեմ, ինձ թվում էր՝ դահլիճում բոլորը ինձ հարազատ են, հարևան ու բարեկամ: Ու այդ ամենի պատճառը Բորիս Պեպանյան դերասանի ու նրա ընկերների լիարժեք նվիրումն էր: Այդ մի քանի ժամվա ընթացքում մի քանի անգամ լսեցի «Այս երիտասարդը ծնվել է մեր թատրոնի համար» խոսքրը, որ երջանկահիշատակ ու, կասեի, բոլորիսկուռքերից մեկը դարձած Կարպ Խաչվանքյանը ասել է Բորիս Պեպանյանի մասին դեռ «Տաքսի, տաքսի» ներկայացումից էլ առաջ, երբ թատրոնի բեմումիր առաջին քայլերն էր անում գեղարվեստա-թատերական ինստիտուտի 1972թ. շրջանավարտը: 
Մեծ դերասանի առաջին բեմը եղել է հայրենի Ալավերդիում: Մետալուրգների այս քաղաքում փոքրից մեծի համար Գրիգորի Տիգրանիչի (Ժորա Պեպանյան) ընտանիքում 1950թ. հուլիսի 16-ին աշխարհին իր առաջին բարի լույսն է ասել Բորիս Պեպանյանը: Հետո ընտանիքը,հոր ծառայողական աշխատանքի հետ կապված, տեղափոխվել է Իջևան: 10 տարի անց՝կրկին Ալավերդի: 1968թ. Բորիս Պեպանյանը ավարտել է Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, նաև՝ երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: Դեռ 10-րդ դասարանի աշակերտ էր, երբ թատերասեր ալավերդցիները «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» ներկայացման ավարտին ծափահարում էին Կոլիկ Նազարյանին, Մարգո Հովհաննիսյանին, Անիկ Վարդանյանին, Մացակ Անթառանյանին, նաև Բորիս Պեպանյանին: Այդ ծափերը շնորհաշատ Բորիսին ճանապարհեցին Երևան՝ գեղարվեստա-թատերական ինստիտուտ: Ճանապարհ, որմինչև այսօր Բորիս Պեպանյանին տարել- հասցրել են ԱՄՆ, Կանադա, Լիբանան, Իրան, Սիրիա, Իրաք… 
Ճանապարհ, որ 2002թ. Իրաքի միջազգային թատերական փառատոնում նրան բերեց «Գրան - պրի» մրցանակը տղամարդու լավագույն դերակատարման համար: 
Ճանապարհ, որի մի կանգառ 2003թ. ազդարարել է, որ Բորիս Պեպանյանն արդեն Հանրապետության վաստակավոր դերասան է, իրուսուցչի՝ Կարպ Խաչվանքյանի արժանի հետնորդներից մեկը: Ինքը՝ դերասանը, սիրում է կրկնել, որ մարդը ամբողջ կյանքում սովորում է և ինքըչէր լինի այդպիսին, եթե բախտ չվիճակվեր լինել մեծերի՝ Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մելինե Համամչյանի, Սեդա Մելյան-Քալանթարյանի բեմական ընկերը: Աշխատել է բեմական գործիհմուտ կազմակերպիչ Երվանդ Ղազանչյանի հետ: 
-    Ես հպարտ եմ, որԵրվանդ Ղազանչյանի նման մեծության կողքին եմ եղել: Ինձ շատերը դեռ Հովիկ են կոչում՝ կապված «Տաքսի, տաքսի» ներկայացման մեջՀովիկի դերակատարման հետ: Ի դեպ, այս ներկայացումը մեր թատրոնի համար մի ինքնատիպ այցեքարտ է: Ես հայկական կինոյում էլ այդպիսին եմ համարում «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը: Այս գործերում հայն է իր կերպարով, իր մտածելակերպով, իր պարզությամբ, իր նվիրվածությամբ, իրմտքիթռիչքով: Ես ամեն օր արթնանում եմ այն զգացողությամբ, որ ապրել է ամեն մի հայ, հատկապես դերասանները, երբ Արուսյակ Վարդանյանը կով էր կթում: Այդ զգացողությամբ էլ ամեն անգամ բեմ եմ բարձրանում: Ես միշտ ինձ դահլիճում եմ զգում: Երազում եմ, որ ժողովուրդը թատրոնի դրամարկղի առջև հերթ կանգնի և խորհրդային տարիների նման փսփսա՝ ավելորդ տոմսակ չունե՞ք…

-    Ասացիք՝ երազում եմ: Իսկ շա՞տ են Ձեր անկատար երազները, - հարցնում եմ դերասանին:

-    Շատ են, գուցե շատ երազներ արդեն չեն էլ իրականանա: Փակագծեր չեմ ուզում բացել: Բայց կարծում եմ՝ այսօրվա երազները վաղվա հաղթանակների նախերգանքն են… Դերասանի կյանքը ինքնին երազների հանրագումար է: Առանց ռոմանտիկայի դերասանը վեր է ածվում նմանակողի, թեկուզ ինքնիրեն նմանակողի, ամեն դեպքում կենդանի շունչը և ուղիղ կապը հանդիսատեսի հետ բացակայում է կամ որնույնն է՝ թատրոնը…
 

Զգացի, որ շարունակությունը չի ուզում և,որ նույնն է,չի կարողանում արտաբերել: Ու նաև այդ կերպ զգացի Բորիս Պեպանյանի դերասանական հմայքը: 
Ընտանիքի և ընտանեկան ավանդույթների մասին էլ ինքնատիպ բացահայտումներ արեց: 1978թ. ամուսնացել է մասնագիտությամբ բժշկուհի Սուսաննա Մարտիրոսյանի հետ: 
Երեխաների մասին խոսելիս դերասանի աչքերում ես մի փայլ տեսա, հայրական երջանկության ցոլանքն էր դա: 

-    Թոռների մեջ ես ինձ եմ տեսնում: Հայրս ասում էր, որ իմ կրտսեր որդին՝ Գեորգին, իր շարունակությունն է: Որդիներիսմեջհորս եմ փնտրումու հաճախ նաև գտնում, իսկ ինձ արդեն երազում եմ տեսնելթոռնիկիսմեջ… Ի վերջո, սա է կյանքի օրենքը, սա է հայի, իսկինչո՞ւ միայն հայի, հավերժության օրենքը: Մայրս, - շարունակում է դերասանը, - տիկին Գոհարը մանկապարտեզի վարիչ էր: Մանկապարտեզում իշխողը խաղն էր, իսկ խաղը ինքնահաստատում է, խաղը դաստիարակություն է, կյանքի դպրոց: Թատրոնն էլ խաղ է, բայց ոչ թե մանկական խաղ, այլ մտքի խաղ, փիլիսոփայական խաղ, ու ես ամբողջ կյանքում իմ խաղն եմ խաղում: Ահա արդեն 48 տարի իմ խաղը մեծ բեմում է… Դա քչերին է տրված, բայց դա միայն իրավունք չէ, դա նաև պարտքի ու պատասխանատվության զգացում է, որ ամեն օր ինձ հետ է, երբ պառկում եմ քնելու, երբ արթնանում եմ, ու երբ քայլերս ինձ հարազատ թատրոն են բերում:

-    Իմ ամենամեծ պարգևը հանդիսատեսի ջերմ ժպիտն է, նրա ծափերն են ու բացականչությունները: Շատ անգամ եմ որոշել բեմից իջնելու հանդիսատեսի հետ դուրս գալ փողոց: Չէ՞ որ այստեղ ես ու հանդիսատեսը միասին ենք, միշտ անբաժան: Մի առանձնահատուկ հպարտություն եմ զգում, երբ ժողովուրդը կարողանում է գնահատել իսկական արվեստը: Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց մշակույթի բուրգի գագաթին պետք է իսկական ու ճշմարիտ արվեստը գերիշխի: 

-    Իսկ ինչպե՞ս է ապրում վաստակավոր դերասանը:
 

-    Տարիների ընթացքում կարողացել եմ հանդիսատեսի հոգին ընկալել: Խոստովանեմ՝ շռայլություն չեմ տեսել, չեմ էլ ձգտել: Ապրել եմ ընտանեկան խաղաղ կյանքով, շատ դժվարություններ հաղթահարել եմ ծիծաղով, հումորով: Ես միշտ թատրոնի մեջ եմ, թատրոնն էլ՝ ինձ հետ:

Ապրում եմ պարուրված լոռեցու հպարտությամբ: Ես միշտլոռեցի եմ, Լոռին իմ ակունքն է, ու իմ ծնողներիվերջին հանգրվանը: Ցանկանում եմ, որ Ալավերդին վերագտնի իր նախկին արդյունաբերական փառքը: Կամենում եմ, որ ամեն մի ալավերդցի, ամեն մի լոռեցի, ամեն մի հայ իր աշխատանքն ունենա և ստիպված չլինի լքել հայրենիքը: Կուզենամ շենու առատ լինի Ալավերդին: Ուզում  եմ, որ մեծ բեմ լինի Ալավերդում,ու ես լինեմ այդ բեմի դերասաններից մեկը:

…Ժամանակները հոբելյանական չեն: Մոլեգնում է թագավարակը, ամեն օր կորուստներ ենք ունենում: Բայց Ալավերդին ապրում է հույսով, պատրաստվում «Թատերական Լոռի» հերթական փառատոնին՝ դահլիճում, թե՞ օնլայն:

Բորիս Պեպանյանը միանգամայն արժանի է մեծ բեմում  նշելու իր հոբելյանը, բա՞յց…
Բայց տեսակապով, հեռախոսով հնչող, սոցցանցերում ֆիքսվող ծափերի, շնորհավորանքի և շնորհակալությունների պակաս կարծում եմ չեն զգա Բորիս Պեպանյանը, նրա բժշկուհի տիկինը /նաև մեր մյուս բուժաշխատողները/, գործընկերները, զավակները, թոռները… 

ՎԱՂԱՐՇԱԿ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Բորիս Պեպանյան հոբելյան Լոռու մարզ Վաղարշակ Ղորխմազյան

Այլ հոդվածներ հեղինակից

Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել.ՀՔԾ-ն մանրամասնում է
Հայաստանը դեպի Լիբանան մարդասիրական օգնությամբ 3 չվերթ կկազմակերպի
Մեկ օրվա ընթացքում «Հայաստան» հիմնադրամը ավելի քան 40 հազար դոլար է հավաքել Լիբանանին օգնելու համար
Ի՞նչ ճանապարհ կընտրեն ՍԴ նոր դատավորները. Իմ ձայնը
Հայաստանում գրեթե բոլոր պետական մարմինները սկսել են իրականացնել ՍԴ-ի լիազորություններ․ Արսեն Բաբայան
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցնցված է Բեյրութի պայթյուններից, մտահոգված է երեխաների բարեկեցությամբ և սատարում է տեղական գործընկերներին
Խոշոր հրդեհ՝ Երեւանի Արին Բերդի փողոցում գտնվող շինությունում. այրվում են շինարարական նյութեր
Ջերմուկի համայնքապետը իրականացրել և իրականացնում է ապօրինություն
Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը. Սերժ Սարգսյան
Բեյրութի պայթյունի հետևանքով փլուզումների մասշտաբներն աննախադեպ են. Գանտահարյան
Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ում մեկնարկել է Սիրիա մեկնող հերթական անձնակազմի վերապատրաստման դասընթացները
Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից եւս 2-ի ինքնությունը հայտնի է
Այսօր Ամուլսարի տարածքից «Լիդիանի» վագոն-տնակը կհեռացվի
58-ամյա տղամարդը կալանավորվել է՝ քրոջ՝ առանձին դաժանությամբ սպանության մեղադրանքով
Լևոն Տեր–Պետրոսյանը եթե ասելու բան ուներ, պետք է ավելի պարզ խոսեր, ոչ թե ծածկագրերով. պատմաբան
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է
«Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով քննարկում. ուղիղ
Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ
Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ
ՀՅԴ, Բարգավաճ Հայաստան և Հայրենիք կուսակցությունները բողոք կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Հայկ Մարությանը մնում է քննադատությունների կենտրոնում. Մեդիա պաշտպան
Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ ՄԻՊ
«Հայինկասացիա» ՓԲԸ–ի լուծարումը որևէ անձի վաճառելու նպատակ չունի. Լուծարային հանձնաժողով
Ավելին
Ավելին