f

Անկախ

Մենք օպերատիվ ձեւով տնտեսության զարկերակն զգալու խնդիր ունենք. մինչեւ թվերը հասնում են, արդեն դա ուշացած է. Փաշինյան


Երկար ժամանակ ՀՀ քաղաքացիներն իրենց խնայողությունները ներդնելու միայն մեկ տեղ ունեն՝ բանկային համակարգում. բիզնեսն իր հերթին ֆինանսավորման միայն մեկ տեղ ունի՝ բանկային համակարգը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կապիտալի շուկայի զարգացման ծրագրին, որն այսօր հաստատվեց կառավարության նիստում:

«Մենք պետք է հաջորդ փուլ մտնենք, որ քաղաքացիները հնարավորություն ունենան ոչ միայն բանկերում ավանդներ դնել, այլեւ բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, անել ներդրումներ: Սա այդ ընկերությունների համար հնարավորություն է նոր ֆիանսական միջոցներ ներգրավել»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ դրա համար նախ պետք է լինեն այն ընկերությունները, որոնք կառաջարկեն իրենց բաժնետոմսերը, իսկ դրա համար պետք է աշխատեն թափանցիկ, ներդրողի համար պետք է պարզ լինի, թե այդ ընկերությունն ինչ բյուջե ունի, ինչպես է աշխատում եւ այլն:

«Հույս ունենք, որ առաջիկա շրջանի այն պրոցեսները, որ մեր տնտեսության մեջ տեղի կունենան, կառավարությունը հավելյալ հնարավորություններ կստանա նպաստելու կապիտալ շուկայի զարգացմանը գործնական, եւ մեր երկրում ի վերջո ֆոնդային բորսան կդառնան ամենաաշխույժ տնտեսական տեղերից մեկը եւ դառնա մեր տնտեսության զարկերակը: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կապիտալ շուկայի զարգացման ծրագրի հաստատմանը:

«Եկեք խոստովանենք, ինչքան էլ դժվար է դա անելը, որ կառավարությունն ինքը օպերատիվ ձեւով տնտեսության զարկերակն զգալու խնդիր ունի, որովհետեւ մինչեւ վիճակագրությունները ամփոփվում են, արդեն մեկ ամիս անցնում է, եւ այն վստահելի տեղեկությունը, որ մեր սեղանին հայտնվում է, ըստ էության, ուշացած տեղեկություն է»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձեւավորվի, կարող ենք համարել, որ տնտեսական հեղափոխության ամենակարեւոր արտահայտությունն է: «Այս ընթացքում հսկայական աշխատանք է տարվել, եւ ես գրեթե համոզված եմ, որ արդյունքներ ունենալու ենք»,-ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւս անդրադարձավ կապիտալ շուկայի զարգացման ծրագրին եւ նշեց, որ այսօր բիզնես միջավայրը, պոտենցիալ ներդրողները, առանց այս գործիքների, առանց ծրագրի ամփոփման արդյունքում ձեւավորված հարթակների ուղղակի ներդրումներ չեն անում: «Այսօրվա բիզնես միջավայրը այնպես չէ, որ գան տեղում մեծ հետազոտություն անեն, գումար ծախսեն, բոլորը ցանկություն ունեն ներդրում անել, բայց ուզում են գործիքը տեսնել արդի ձեւով»,-ասաց նա եւ նշեց, որ այդ ծրագրի իրականացման արդյունքում նաեւ իրական ներհոսք է լինելու արտաքին աղբյուրներից:

Նշենք, որ կապիտալ շուկայի զարգացման ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը, ներդնել կապիտալ շուկայի այնպիսի գործիքներ, որոնք կապահովեն երկրում ձեւավորված խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում, թույլ կտան բնակչությանը (այդ թվում՝ կենսաթոշակային ֆոնդերի միջոցով) մասնակցել երկրում իրականացվող ներդրումային ծրագրերին եւ ստանալ դրանցից եկամուտներ, որի շնորհիվ կապահովեն նաեւ տնտեսության ֆինանսավորման նոր գործիքների զարգացումը։

ՀՀ Կառավարություն

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին