f

Անկախ

«Ադրբեջանը տեսավ, որ իր դեմ կանգնած է այն բանակը, որը միշտ հաղթել է իրեն»․ Վազգեն Մանուկյան


Անկախ-ի հետ զրույցում հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի լարվածությանն է անդրադարձել ՀՀ պաշտպանության նախկին նախարար (1992-93  թթ․) Վազգեն Մանուկյանը։

-Պարոն Մանուկյան, սահմանը շարունակում է լարված մնալ, ռազմական գործողությունները պարբերաբար վերսկսվում են, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ի՞նչ պետք է սպասել։ Նաև միջազգային կառույցներից են հնչում լարվածությունը չեզոքացնելու կոչեր, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը բանակցային գործընթացի վրա։

-Պատերազմը, պատերազմական վիճակը շատ դաժան և վատ բան է։ Պետք է միշտ աշխատել հարցերը չհասցնել ռազմական գործողությունների։ Բայց եթե գործը հասել է դրան, ապա պարտադիր պետք է հաղթել։

Մենք այս օրերին տեսնում ենք, թե ինչպես է մեր բանակը հաղթանակած և մեծ առավելությամբ դուրս գալիս այս իրավիճակից։ Առաջին՝ բարելավվում է մեր դիրքային վիճակը, երկրորդ՝ ճիշտ է, մենք ունեցանք ցավալի կորուստներ, բայց անհամեմատ ավելի քիչ, քան հակառակորդը, որը նաև ռազմատեխնիկական առումով ավելի մեծ կորուստներ է կրում, երրորդ, որը շատ կարևոր է, Ադրբեջանը տեսնում է, որ իր դեմ կանգնած է այն բանակը, որը միշտ հաղթել է իրեն։ Դա թե՛ Ադրբեջանի բանակում և թե՛ հասարակության մեջ առաջացնում է հոգեբանական բարդույթ, որն այս պայմաններում միգուցե ամենակարևորն է, որովհետև դա կարող է զսպել հակառակորդի ապագա հավակնությունները՝ հարցերը պատերազմի միջոցով լուծելու։

Բայց այժմ իրավիճակը շարունակում է լարված մնալ, մարտերը շարունակվում են, և անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական իմաստություն բանակցությունների, միջազգային կառույցների, շահագրգիռ երկրների օգնությամբ կանխելու ռազմական գործողությունների զարգացումը։

Այս պահին պետք է արձանագրել, որ մենք հաղթած ենք դուրս գալիս, իսկ հետագա խնդիրներն ու բարդությունները պետք է կանխատեսել, նախապատրաստվել և լուծել ի հայտ գալու հերթականությամբ։

Իմ նշած առավելություններից բացի  այս ամենի մեջ մի առավելություն էլ կար․ մենք ևս մեկ անգամ հասկացանք, թե ով ով է Հայաստանում և դրսում։ Բայց դա կքննարկենք այս իրավիճակից դուրս գալուց հետո։

Վազգեն Մանուկյան Հայ-ադրբեջանական պետական սահման բախումներ ռազմական գործողություն խմբագրի ընտրանի Տավուշի մարզ

Հիմա ժողովուրդը մի քիչ հուսալքված է, բայց երկար չի տեւելու այս վիճակը. Արշակ Աբրահամյան
Բլինքենը խնդրել է արաբական մի շարք երկրների դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումը
Իսրայելի պաշտպանության նախարարը կարգադրել է տարհանել Լիբանանի հետ սահմանին գտնվող բնակեցված տարածքները
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրադադարի մասին խոսք լինել չի կարող
Իսրայելն ԱՄՆ-ից լրացուցիչ ռազմական օգնություն է խնդրել
Իսրայելի դպրոցներում առաջիկա երկու օրերին դասեր չեն լինի
Ուրեմն ուշադիր ինձ լսեք հիմա.Էդուարդ Շարմազանով
Կոտայքի մարզի պարեկները հայտնաբերել են անասնաբույժին պատկանող մnրթված կովերին. Shamshyan.com
Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով
Լիբանանը բողոք է հղել ՄԱԿ՝ Իսրայելի կողմից երկրի հարավի գնդակոծման կապակցությամբ
Իսրայելը հայտնել է «Ուրվական» էլիտար ստորաբաժանման հրամանատարի զոհվելու մասին
ՀԱՄԱՍ-ի զինյալները ներթափանցել են Իսրայելի հարավային Մագեն համայնք
Politico. Իսրայելի հետախուզության աղետալի ձախողումը ՀԱՄԱՍ-ին թույլ տվեց քաոս ստեղծել
Իսրայելը պաշտոնապես պատերազմ հայտարարելու մասին Հիմնական օրենքի կետ է մտցրել
«Հայաստան Արցախ հիմնադրամը» վերջին 34 տարում նվիրաբերել է 1 միլիարդ դոլարի օգնություն Հայրենիքին
Մինչև մենք «արդեն հեռացած գնացքն» ենք քննարկում, Նիկոլն արդեն նոր գնացքն է «խոդի տալիս». Վրթանեսյան
Արցախում պայթյունից տուժած 5 պացիենտ տեղափոխվել են ԱՄՆ ու Բելգիա
Իսրայելում տուժած ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 400-ը, Պաղեստինում՝ 300-ը
Պաղեստինի հաջող գործողությունը արագացնում է Իսրայելի փլուզումը. Խամենեիի ավագ խորհրդական
Ե՛վ փոքրոգի էրդողան, և՛ փոքրոգի Իլհամ, անհրաժեշտ եղավ, ձեր հետևից էլ գիշերով կգանք. Ոսկանյանը՝ իրանանական ցուցերի մասին
ՀԱՄԱՍ-ը «ցավոտ հարվածներ» է խոստացել Իսրայելին
«Մեր տան ճրագը վառվեց». լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը
ՀԱՄԱՍ-ը ևս 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ավելին
Ավելին