f

Անկախ

Այսուհետ պաշտոնյաները կհայտարարագրեն ոչ միայն եկամուտները, այլև ծախսերը. Ցանկը վերանայվում է


Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է նոր ծախսերի հայտարարագրման ինստիտուտ:

Օրինգածերով նախատեսվող փոփոխությամբ ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը:

Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է: Մասնավորապես, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան գլխում նախատեսվում է իրականացնել մի շարք փոփոխություններ:

Նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով հայտարարագրերի ստուգման եւ վերլուծության գործընթացով պայմանավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ծանրաբեռնվածությունը՝ առավել նպատակահարմար է այս փուլում համայնքի ավագանու անդամների համար հայտարարագրման պարտականություն սահմանելիս որպես չափորոշիչ սահմանել 15 000 եւ ավելի բնակչություն ունենալու հանգամանքը:

Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ, ինչը հնարավորություն կտա հայտարարագրման վերաբերյալ վերոնշված խնդիրները լուծել: Առաջարկվում է ընդլայնել նաեւ գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:

Տեղեկատվություն է ներկայացվում նաեւ անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաեւ սահմանվել է բանկային ավանդի եւ բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ:

Առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները եւ ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ եւ կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը:

Առաջարկվում է տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, մասնավորապես՝ ստացված վարկերը եւ փոխառությունները: Սա պայմանավորված է նշված երկու եկամուտների տեսակների բովանդակային տարբերությամբ: Միաժամանակ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որի համաձայն հաջորդող 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա անձից գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջելու:

Նախագծով առաջարկվում է նաեւ սահմանել նորմ, առ այն, որ հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված եւ չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով հայտարարագիրը հանձնելուց հետո չորսօրյա ժամկետում հայտարարագրում ուղղում կատարելու հնարավորություն կունենան:

Նախագծով թեկնածուներին հնարավորություն է ընձեռվել ներգրավվելու բարեվարքության ստուգման գործընթացին: Հանձնաժողովին վերապահվել է թեկնածուից պարզաբանումներ պահանջելու եւ ստանալու իրավազորություն, ինչպես նաեւ սահմանվել է, թե ինչ է ներառում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը՝ պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու, եթե օրինակ՝ այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը: Նրա խոսքով, այս բարեփոխումների արդյունքում ունենալու ենք աշխարհում ամենաառաջադեմ հայտարարագրման համակարգ, որը կոռուպցիայի կանխարգելման եւ նաեւ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից մեծ կարեւորություն է ունենալու:

Թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ մենք հիմա ուզում ենք հայտարարագրման այնպիսի համակարգ ներդնել, որը, ինչպես դուք նկատեցիք, ամենաառաջադեմն է: Այսինքն՝ ամենաբարձր նշաձողն է սահմանում պետական պաշտոնյաների հայտարարագրման եւ թափանցիկության համար: Ինչու չկա տարօրինակ բան, որովհետեւ կառավարության ծրագրային կարեւորագույն դրույթներից մեկը կոռուպցիայից զերծ երկիր ունենալն է:

Վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ կոռուպցիան դիտվում է որպես ազգային անվտանգության ամենամեծ մարտահրավերներից մեկը: Կոռուպցիայից զերծ հանրության եւ պետության, երկրի տեսլականն արձանագրված է նաեւ Ազգային անվտանգության ռազմավարության իմ ուղեձում: Եվ մենք, այո՛, այդպիսի բարձր նշաձողեր պետք է դնենք: Սա կարեւորագույն ուղղություն է եւ կարեւորագույն բարեփոխում»:

Վարչապետը նշել է, որ մինչեւ հիմա պետական պաշտոնյաները հայտարարագրում էին իրենց եկամուտները, ինչը լավ է, բայց՝ ոչ ամբողջական: «Առաջարկի կարեւոր նորամուծությունների մեկն այն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց ծախսերը նույնպես հայտարարագրեն: Ընդ որում, ոչ բոլոր ծախսերը, բնականաբար, ամեն հարյուր կամ հազար դրամը չի հայտարարագրվելու, դրա համար շեմեր են դրված»,-ասել է կառավարության ղեկավարը:

Հայաստան ՀՀ Կառավարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Եթե մեր ձայնը չի հասնում քաղաքակիրթ բողոքի ակցիաների միջոցով, ապա մեք կդիմենք այլ քայլերի․ Նորամարգի դպրոցի ուսուցիչները բողոքում են
Ռուսաստանը ԱԻՆ-ի հինգ օդանավ է ուղարկում Բեյրութ
Սուրբ Գր. Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը վերադարձվել է համայնքին
Էջմիածնում մեկնարկել են Սպանդարյան և Կամո փողոցների հիմնանորոգման աշխատանքները․ քաղաքապետ
Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ
Կազմվեց արձանագրություն՝ մի շարք խախտումներով. M Group ընկերության փաստաբան
Որն է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակը և ինչ խնդիրներ է լուծում՝ անդրադարձ ծրագրի մեկնարկին
ԱՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Բրիտանահայ գործարար Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին
Ռուսաստանը հանել Է օտարերկրացիների անայցագիր ռեժիմը գործուղումների համար
Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը
ՃՏՊ-ի հետևանքով 23-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է
Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.3 հա տարածքում բռնկված հրդեհները
Ոստիկանության աշխատողները մտել ու պահանջել են, որ դարակներում գտնվող հաշվապահական փաստաթղթերը դրվեն սեղաններին. ի՞նչ է կատարվում M Group ընկերությունում
Բեյրութում պայթյունի վնասը գնահատվում է 3-5 մլրդ դոլար
«Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները»․ պատմաբան
Պետք է hամակարգված ընդդիմադիր շարժում ձևավորել. Արա Հակոբյան․ 168.am
Զոհրաբ Մնացականյանը աջակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Դստեր կամքին հակառակ ամուսնության նպատակով անհանգստացնելու շուրջ վեճի ժամանակ դանակահարել է համագյուղացուն
Այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնում Լիբանանի ժողովրդին. ԱՀ նախագահ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին
Ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը նախատեսում է տուգանք. Տեսչական մարմին
ՀՔԾ-ն փաստացի նույնացրեց քաղաքական էիֆորիան և անձի խիստ հուզական վիճակը. Ղազինյան
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում
Ավելին
Ավելին