Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 16-ի նիտում հավանություն տվեց «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին:
«Ինժեներական քաղաք»-ի ստեղծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել ծրագրի մասնակից համապատասխան կազմակերպություններին հողամասի հատկացման և դրա հետագա նպատակային օգտագործման ապահովման հարցը:
Ըստ այդմ՝ սահմանվում է Ինժեներական քաղաքում հողամասերի անհատույց գործարքի՝ նվիրաբերության միջոցով սեփականության իրավունքով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններին կամ ոլորտի ինովացիոն կենտրոններին, աքսելերատորներին, ինկուբատորներին փոխանցելու կարգը և պայմանները։