f

Անկախ

Ադրբեջանն ի ցույց է դնում ապակառուցողական գործելաոճ. ռումինահայ պատգամավորների հայտարարությունը


Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատում Ռումինահայոց միությունը ներկայացնող պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը հանդես են եկել վերջին օրերին ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, որը հրապարակվել է ռումինալեզու Araratonline  հանդեսում։ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ուղղակիորեն հակասում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական գործելաոճը։

«Հուլիսի 12-ից Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը՝ սկսելով ռազմական էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ։ Այդ գործողությունների միջոցով Ադրբեջանն ագրեսիա է կիրառել ոչ թե Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ, այլ հայ-ադրբեջանական միջպետական սահմանի վրա՝ հարձակվելով Հայաստանի խորքում գտնվող հայկական զինված ուժերի վրա։ Չսահմանափակվելով դրանով՝ հուլիսի 13-ից և 14-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են շփման գծից հեռու գտնվող հայկական խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Բերդ քաղաքը և հարակից գյուղերը։ Հրետանու և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման ինտենսիվությունն, ինչպես նաև օգտագործված հետևակի քանակը կրում են աննախադեպ բնույթ: Ադրբեջանի այս սադրիչ գործողություններն ուղղակիորեն հակասում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական գործելաոճը։

Հակառակ միջազգային հանրության զսպվածության կոչին՝ Թուրքիան վերստին ծայրաստիճան ագրեսիվ և կողմնակալ դիրքորոշում դրսևորեց։ Միջադեպից ժամեր անց Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակած հայտարարության մեջ Թուրքիան իր անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանին և Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցրեց: Այս իրողությունը գալիս է փաստելու, որ Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերում, նախևառաջ՝ ԵԱՀԿ բանակցությունների շրջանակներում։ Մենք, ներքոստորագրյալներս, խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը և Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ ոտնձգությունները, ինչպես նաև հայկական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության վրա հարձակումները»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստան Ռումինիա Ադրբեջան

Այլ հոդվածներ հեղինակից

Ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո՝ իմ զեկուցագրի համաձայն, թողնում եմ Արցախի ԶՈՒ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը. Սենոր Հասրաթյան
Վագոն-տնակները գտնվում են «Լիդիան Արմենիայի» օրինական տարածքում
«Ժողովուրդ». Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է
Արիանային կորցնելն ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել եմ, այժմ ես ունեմ մարդ իմ կյանքում, որն ինձ ստիպում է, որ կրկին ցանկանամ ապրել. Լևոն Արոնյանը` ընկերուհու մասին (լուսանկարներ),Թերթ.ամ
«Ժողովուրդ». Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ «սահմանային սելֆիներն» արգելվել են, այս անգամ պաշտոնյաներին թույլ չեն տվել սահման գնալ
Պլանային գազանջատում Արարատի մարզի Գեղանիստ գյուղում
«Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն է ստուգում
«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով իրականացնել վարչապետի հանձնարարականը` նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5267 դեպք
ԱՄՆ-ի գլխավոր   վարակաբանը սպառնալիքների  պատճառով պաշտպանության  կարիք  ունի
Դանիացի լրագրողը`  ԱՄՆ պատմության մեջ սպասվող ամենավատ ճգնաժամի մասին
Բիլ Գեյթսը «կորոնավիրուսից   ավելի վատ  աղետ»  է  կանխատեսել
ԱՀԿ ղեկավարը կոչով է հանդես  եկել
Ֆրանսիայում զինված տղամարդը պատանդներ է վերցրել բանկում
Կորոնավիրուսի դեմ  վեց  պատվաստանյութեր  կլինիկական փորձարկումներ  են անցնում․ ԱՀԿ
Դանակահարություն Քասախ գյուղում․ մեկ անձ ձերբակալվել է
Ապազգայինները համակարգված աշխատում են՝ լծված պետականաքանդ գործին...
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել
Փաշինյանը՝ տուգանքներ և խոստումներ, Գախարիան՝ սոցիալ-տնտեսական մեծ ծրագրեր
Լուկաշենկոն  հայտարարել է  Պուտինի հետ հարաբերություններում  լարվածության  մասին
Քեզ սպորտը հետաքրքրում ա էնքան, ինչքան ինձ՝ Նապոլեոն Բոնապարտի մորքուրի նշանդրեքը...
ՃՈ ուժեղացված ծառայություն Էջմիածնում և Արմավիրում․ 24 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք
Խոշոր հրդեհ Արին Բերդի փողոցում
Առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով․ Աննա Հակոբյան
Կարծում եմ՝ վաղը «Լիդիան» ընկերության եւ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն. Ջերմուկի քաղաքապետ
Ավելին
Ավելին