f

Անկախ

ԱԱՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի հայտարարությունը


Արցախից Տավուշի սահմանին կռվելու համար պատրաստակամություն հայտնողների պակաս նույնպես չկա: Հակառակորդին լռեցնելու միակ ձև` մեկ բռունցք լինելն է: Դա է մոր հաղթանակի գրավականը:

******

ԱԱՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ.

Արցախի ազատամարտիկների միության վարչությունը և նրա շուրջ համախմբված երեկվա պատերազմի մասնակիցների ավելի քան տասներեք հազարանոց բանակն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների կապակցությամբ և դա որակում ոչ այլ կերպ, քան մայր Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ոտնձգություն:

Ավելին, այդ ամենին զուգահեռ արդեն Բաքվում սկսել են պետական մակարդակով կազմակերպված հանրային հավաքներում կոչեր հնչեցվել Արցախը վերագրավելու մասին, ինչը մեկ անգամ ևս հավաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը դասեր չի քաղել ինչպես Արցախյան առաջին պատերազմում կրած խայտառակ պարտությունից, այնպես էլ 2016-ի ապրիլյան քառօրյայի նախահարձակողական գործողությունների արդյունքում արձանագրված անհաջողություններից:

Պայմանավորված իրադարձությունների զարգացման այսօրինակ ընթացքով, Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահին են դիմել միության բոլոր համայնքային և տարածքային միավորումների խորհուրդները և իրենց պատրաստակամությունը հայտնել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրել Արցախի Հանրապետության զինված ուժերի շարքերը և կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Դիմելով Արցախի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարին՝ Արցախի ազատամարտիկների միության բոլոր անդամների անունից վստահեցնում ենք, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ, մենք պատրաստ ենք հանուն Արցախի և մեր համազգային շահերի պաշտպանության, կատարել Ձեր կողմից առաջադրված ցանկացած խնդիր:

Սամվել Կարապետյան ՖԲ Գրառում Մարինե Մանուչարյան Արցախ խմբագրի ընտրանի

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին