f

Անկախ

Ստյոպա Սաֆարյանի ինքնավստահությունը մոլորվեց դատարան տանող ճանապարհին


Ինչպես հիշում եք դեռևս 2019 թվականի օգոստոս ամսին «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել էր հայցադիմում ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի՝ հրապարակայնորեն կատարված արտահայտությունը հերքելու և ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին։ Շուրջ մեկ տարի անց, այսօր՝ 16.07.2020թ. ստանում եմ պատասխանող Ստյոպա Սաֆարյանի կողմից «Հայցադիմումի առարկություններ» վերտառությամբ փաստաթուղթ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան, «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ինչպես հիշում եք դեռևս 2019 թվականի օգոստոս ամսին «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել էր հայցադիմում ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի՝ հրապարակայնորեն կատարված արտահայտությունը հերքելու և ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին։

Ընդ որում, այդ հայցի կապակցությամբ, եթե չեմ սխալվում պատասխանողը կատարել էր նաև հրապարակում, մոտավոր հետևյալ ֆորմատով, որ. «Այսքան ժամանակ քայլեր չեմ ձեռնարկել, բայց այ հիմա կտեսնեք, թե ինչա սպասվում, հատ-հատ ապացուցելու եմ, հրապարակելու եմ, չգիտեմ ինչ եմ անելու» և այլն։

Շուրջ մեկ տարի անց, այսօր՝ 16.07.2020թ. ստանում եմ պատասխանող Ստյոպա Սաֆարյանի կողմից «Հայցադիմումի առարկություններ» վերտառությամբ փաստաթուղթ (նշեմ, որ մինչ օրս հայցադիմումի պատասխան ներկայացված չէ և պատասխանողը բաց է թողել հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը, որը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով)։

Նախ, հիշողությունը թարմացնելու համար նշեմ, որ հայցադիմում ներկայացնելու առիթ էր հանդիսացել պատասխանող Ստյոպա Սաֆարյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի հասցեին իրեն թույլ տրված հետևյալ արտահայտությունը. «Քոչարյանի կանտորայից նյուզ.ամ-ին հանձնարարություն է իջեցվել շարք սկսել դատավորների անձնական որակների մասին, թե ինչ լավ մարդիկ են Հայաստանում արդարադատությունը բռնաբարածները...»:

Եվ այժմ ահա պատասխանող Ստյոպա Սաֆարյանի խոստացած ահասարսուռ ապացույցներն այդ արտահայտության վերաբերյալ. «Վիճելի արտահայտությունում հայցվորին (խոսքը գնում է «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի մասին) վերագրվող որևէ փաստական տվյալ բացակայում է առհասարակ։ Այսինքն, Վիճելի արտահայտությունում թեև առկա է հայցվորին պատկանող կայքի անվանումը, սակայն դրանում ընդհանրապես բացակայում է որևէ կոնկրետ, հստակ տեղեկություն հայցվորի կողմից որևէ գործողության կամ անգործության վերաբերյալ….այլ կերպ ասած, պատասխանողի կողմից արված Վիճելի արտահայտությունը պարզապես չի վերաբերում հայցվորին․․․»:

Պատասխանողի նման դիրքորոշումից հետո, կարելի է արձանագրել, որ հայցապահանջն ամբողջությամբ բավարարված է։

Հ/Գ Кто напуган - наполовину побит. А.Суворов»։

Ստյոպա Սաֆարյան Արամազդ Կիվիրյան ՖԲ Գրառում Հայցադիմում «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանը ԱԻՆ-ի հինգ օդանավ է ուղարկում Բեյրութ
Սուրբ Գր. Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը վերադարձվել է համայնքին
Էջմիածնում մեկնարկել են Սպանդարյան և Կամո փողոցների հիմնանորոգման աշխատանքները․ քաղաքապետ
Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ
Կազմվեց արձանագրություն՝ մի շարք խախտումներով. M Group ընկերության փաստաբան
Որն է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակը և ինչ խնդիրներ է լուծում՝ անդրադարձ ծրագրի մեկնարկին
ԱՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Բրիտանահայ գործարար Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին
Ռուսաստանը հանել Է օտարերկրացիների անայցագիր ռեժիմը գործուղումների համար
Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը
ՃՏՊ-ի հետևանքով 23-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է
Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.3 հա տարածքում բռնկված հրդեհները
Ոստիկանության աշխատողները մտել ու պահանջել են, որ դարակներում գտնվող հաշվապահական փաստաթղթերը դրվեն սեղաններին. ի՞նչ է կատարվում M Group ընկերությունում
Բեյրութում պայթյունի վնասը գնահատվում է 3-5 մլրդ դոլար
«Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները»․ պատմաբան
Պետք է hամակարգված ընդդիմադիր շարժում ձևավորել. Արա Հակոբյան․ 168.am
Զոհրաբ Մնացականյանը աջակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Դստեր կամքին հակառակ ամուսնության նպատակով անհանգստացնելու շուրջ վեճի ժամանակ դանակահարել է համագյուղացուն
Այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնում Լիբանանի ժողովրդին. ԱՀ նախագահ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին
Ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը նախատեսում է տուգանք. Տեսչական մարմին
ՀՔԾ-ն փաստացի նույնացրեց քաղաքական էիֆորիան և անձի խիստ հուզական վիճակը. Ղազինյան
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում
Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը միջոցներ կհատկացնի Բեյրութում պայթյունից տուժած հայերին
Ավելին
Ավելին