f

Անկախ

Բանակում մերոնք ու ձերոնք, նորեր ու նախկիններ չկան ու չեն կարող լինել


Տավուշի իրադարձությունները, մեր փառապանծ բանակի կեցվածքը, հրամանատարության արհեստավարժությունը, թշնամուն տրված արժանի հակահարվածը՝ հող են նախապատրաստում մասնատված, երկպառակված հասարակության միավորման ու նոր վերելքի համար։ Բոլոր նրանք, ովքեր կբաժանեն մարտավարական հաջողությունները մասերի ու գույների, վնաս կտան մեր ընդհանուր ռազմավարությանը։

Այս այն բանակն է, որի զինվորներն են եղել բոլոր հերոսներն ու նահատակները՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, սկսած Մոնթե Մելքոնյանից ու Շահեն Մեղրյանից, մինչև Ապրիլյան ու մեր օրեր։

Բանակում մերոնք ու ձերոնք, նորեր ու նախկիններ չկան ու չեն կարող լինել։ Միևնույն ժամանակ պիտի արժանին մատուցենք այսօրվա քաղաքական ղեկավարությանը, առ այն, որ բանակը իր բարձրության վրա է։ Բերդի տարածաշրջանից սկսած, մարզում ու հանրապետական մակարդակներում՝ բոլոր պաշտոնյաներն էլ արժանի են դրվատանքի։

Սակայն, հատկապես պաշտոնյաներն ու ղեկավարներն են, որ պիտի զգոն լինեն ու զուսպ, որպեսզի այս չափազանց կարևոր մարտավարական հաջողությունները դառնան իրական, նշանակալի, ռազմավարական հաղթանակներ։

Եթե այսօր բոլորս լինենք իրար հետ ու իրար կողքի, Ադրբեջանը ներսից կքայքայվի։

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Լուսանկարը՝

Andranik Masisi Keshishyan

 

Դավիթ Վանյան ՖԲ Գրառում Տավուշի մարզ հայկական բանակ խմբագրի ընտրանի

Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Ավելին
Ավելին