РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի Արագոն ինքնավար համայնքի կառավարությունը հրամայել է 92,700 ջրաքիսների ոչնչացնել, քանի որ կենդանիների մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել։ Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ կենդանիները ոչնչացվելու են Պուեբլա դե Վալվերդե վարչական շրջանի ֆերմաներից մեկում:
Հունիսի 3-ին ջրաքիսների մոտ անցկացված Պոլիմերազային շղթայի ռեակցիայի թեսթը բացասական էր եղել, իսկ հունիսի 22-ին կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել էր հինգ կենդանու մոտ, հուլիսի 13-ին`գրեթե 87% -ի, սակայն նրանց հիվանդությունը ասիմպտոմատիկ է ընթանում:
Արագոնի կառավարության գյուղատնտեսական գծով խորհրդական Խոակին Օլոնի խոսքով ՝ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բոլոր կենդանիները կոչնչացվեն: