f

Անկախ

Տավուշյան պատմություններ. ՎԱՆՈՆ


Լեռան այս կողմում մենք էինք ապրում, այն կողմում՝ նրանք; Լեռան այն կողմում հյութալի արոտավայրեր ու մարգագետիններ կային, մեր կողմում՝ քար ու քարափ, մեր գյուղ ասածն էլ, մի բուռ հող էր, ու ինձ թվում էր, թե հենց մեր ,, Պառավ Քարն ,, է աշխարհի երկինք-առաս տաղը պահում, և աշխարհը ինձ համար սկիզբ էր առնում էտ մի բուռ քարամաշկ գյուղից; Լեռան այն կողմը տեսնելու, գնալու թաքուն ցանկությունը մեծ էր, ու էլ ավելի մեծացավ, երբ մի օր Սաթենիկ տատիս հարցրի.

,,-Ովքե՞ր են լեռան էն կողմում ապրողները,,

,,-Մեզ նման՝ էրկու վըտնանի, էրկու ըչքանի մարդիկ են, բայց....,,

,,-Բայց ի՞նչ...,,

,,-Բայց թուրքեր են...,,

...... Տաս-տասներկու տարեկան էի երևի, երբ ամռան մի երեկո հորեղբայրս ասաց, որ լեռան այն կողմը՝ թուրքերն է գնալու գյուղի համար անասնակեր բերելու;

,,-ՈՒ՞մ հետ,-անհանգստացավ տատս,,;

,,Վանոյի..,,

,,-Հաա ՜, Վանոն թուրքերըմը լավ ծանոթնի ունի, լիզուն էլ իրանցից լավ գիտի,,-հանգստացավ տատս;

Փորձեցի առիթը բաց չթողնել ու սիրտ արի խնդրել.

,,-Ինձ էլ կտանե՞ս հետդ...,,

Հորեղբայրս տատիս կողմը նայեց, հասկացնելով, որ նրանից է կախված իմ գնալ-չգնալու խնդիրը;

,,-Հետդ տար, թող աշխարհ տենա,,- համաձայնեց տատս;

,,-Քնով չընկնես, արևը տուս չեկած , ճամփա դենք ընկնիլ...,,-ասաց հորեղբայրս ու իջավ գեղամեջ;

Ուրախությունից քունս չտարավ, նույնիսկ շորերով անկողին մտա, որ լուսադեմին ժամանակ չկորցնեմ;

Լույսը չբացված ճանապարհին էինք; Առաջին անգամ տեսա քնաթաթախ. արթնացող գյուղի լուսաբացը՝ հրաշք էր... այդ լուսաբացը մինչև հիմա էլ իմ տեսած բոլոր լուսաբացներից ամենակատարյալն էր ու անկրկնելին, թեև բազում , անհաշիվ լուսաբացներ եմ դիմավորել աշխարհի տարբեր ծագերում՝ Բայկալից մինչև Խաղաղ օվկիանոս...

Լեռների ետևում ինձ համար պահ մտած ուրիշ մի աշխարհ էր բացվում; Օրը կիսվելուն մոտ էր., Վանոն մեքենան արգելակեց ճամփեզրին տնկած սահմանային ցուցանակի մոտ, որին մեր գյուղի անունն էր ; Ցուցանակից այն կողմ արդեն, ինչպես Վանոն ասաց՝ թուրքի հողն էր...

Նրանց ցուցանակներին լատինատառ ազերիական/թրքական/ գյուղերի, բնակավայրերի անուններն էին արդեն;

,,Սրանք տառեր չունե՞ն, որ ռուսերեն են գրել իրենց գյուղերի անունները..,,

,,-ԷԷԷ՜հ սրանք ի՞նչ ունեն, որ տառ ու գիր էլ ունենան... Էս էլ հու իրանց պապական հողե՞րը չի , բալշևիկի գծած սահմանն ա...,,

,,-Բալշևիկը ո՞վ ա Վանո ամի,- միամիտ հարցրի ես,,;

,,-Բալշի՞կը,-խորհրդավոր կրկնեց Վանոն ու,- Բալշևիկ ը, ախպոր բալա, թուրքի ախպերն ա բալշևիկը...,,

,,-Վանո, էս ըրեխի արինը պըխտորիլ մի, վախտը չի...,,-դիտողություն արեց հորեղբայրս,- առանց էն էլ...,,

,,-Առանց էն էլ ի՞նչ,- հանդիմանեց Վանոն,- թող գիտենա, վեր էգուց-կյալ օր ասի ոչ՝ բա խի՞ չըսեցիք,- հետո դառնալով իմ կողմը շարունակեց,-

,,-Հա, ախպոր բալա, թուրքի կիրն էլ, հողն էլ, սահմանն էլ բալշևիկն ա տվել էլ, գծել էլ...,,

Մի ամբողջ օր թուրքերում մնացինք; Վանոյի թուրք ծանոթներն ու ընկերները հյուրասիրության մեջ անգերազանցելի էին; Վերադարձին, նրանցից մեկը նույնիսկ չալպուտուրիկ գառնուկ նվիրեց ինձ....

Օրը հեքիաթի պես կավարտվեր, եթե վերադարձի ճանապարհին, գրեթե ամեն բնակավայրի միջով անցնելիս ,

մեր ավտոմեքենայի ետևից չվազեին ու քարեր նետելով չկանչեին.

,,-էրմենի ՜..,Էրմեն՜ի... գյավուր Էրմենի՜՜՜..,,

Նետված քարերի տարափից որքան էլ Վանոն փորձեց փախցնել ու անվնաս պահել մեզ, չստացվեց՝ մեքենայի դիմապակին կոտրվեց,

փշուր-փշուր եղավ..

Վանոն ստիպված կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ ու գրեթե բղավելով սկսեց թուրքերեն հայհոյանքներ տեղալ աջ ու ձախ....

Փախան՜... Թվում էր գետնի տակն անցան քիչ առաջ ասլան կտրած լամուկները...

....Երբ կրկին նստեց ղեկին ու փշուր -փշուր եղած, բաց դիմապակիով մեքենան պոկեց տեղից, ասաց.

,,-Էս ա թուրքը՝ մի ձեռին հաց, մի ձեռին՝ քար...,,

Նրանց նվիրած գառնուկը ամուր սեղմե լ էի դոշիս, որ նետած քարեր ը չկպնեն նրան ու լսում էի Ի՞մ, թե նրա թփրտացող սրտի զարկերը...

Այդ օրվանից հորեղբորս ավելի սիրեցի, որ Վանոյի պես ընկեր ուներ;

16.07. 2020թ.

Տավուշյան պատմություններ Սպարտակ Ղարաբաղցյան ՖԲ Գրառում

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին