f

Անկախ

Հայաստանում իշխանության եկավ ԼՏՊ-ն և Արցախում սկսեց հենվել հենց սրիկաների վրա...


Հրապարակախոս Վարդգես Օվյանը ՖԲ-ի իր էջում անդրադարձել է Արցախյան շարժմանը,ժողովրդի միասնականությանը,անհատների դերին:Նրա մտահոգությունները ներկայացնում ենք ստորև.

 Արցախյան շարժման սկզբներին երբ մեր շուրջ սկսեցին նաև սրիկաներ ու տականքներ հայտնվել, ասում էին, որ պետք չէ նրանց վռնդել մեր շարքերից, պետք է միասնական լինենք, որ կարողանանք դիմագրավել ու հաղթել թշնամուն, իսկ երբ Արցախի հարցը, Հայաստանին միանալու հարցը լուծենք, կլուծենք նաև սրիկաների հարցը։ Հայաստանում իշխանության եկավ ԼՏՊ-ն և Արցախում սկսեց հենվել հենց սրիկաների վրա...

Եվ պատերազմի ողջ ընթացքում մենք պայքարում էինք երկու ճակատում՝ թշնամու դեմ և ԼՏՊ-ի դեմ։ Յուրաքանչյուր փոքրիկ հաղթանակ մեզ վրա կրկնակի, քառակի թանկ էր նստում, քան եթե Հայաստանում ղեկավար լիներ ազնիվ և իր երկիրը, իր ժողովրդին հարգող ու սիրող սովորական մի մարդ։ Բայց ՀՀ նախագահը հայատյաց, գործակալ և մեծագույն հրեշ Լևոնն էր, և մենք Արցախյան պատերազմի ժամանակ տվել ենք մոտ 7 հազար զոհ (երեքևկես հազարից ավելի Արցախն է տվել, մի քիչ պակաս՝ Հայաստանը)։ Մինչդեռ, շատերս համոզված ենք, որ մեր զոհերի թիվը շատ ավելի քիչ կլիներ, եթե ԼՏՊ-ի պես այլանդակությունը չլիներ երկրի ճակատագիրը որոշողը։ Սակայն այսօր էլ զոմբիներ կան, որոնք Արցախյան պատերազմի հաղթանակը վերագրում են այդ ճիվաղին։ Ասում են՝ դե նա է եղել գերագույն գլխավոր հրամանատարը, մեր զինվորները նրա հրամանատարության տակ են հաղթել։ Դե եկ ու սրանց բացատրիր, որ նրա ժամանակ պատերազմում մեր հիմնական ձեռքբերումները, հաղթանակները Վազգեն Մանուկյանի պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածում են եղել, իսկ բոլոր մեծ կորուստները նրա անվանակից «սպարապետի»։ Մինչդեռ երկրի նախագահը երկու դեպքում էլ նույն ճիվաղն էր։ Այնպես որ՝ «գերագույն գլխավորի» հեքիաթը միայն մանկամիտներին կարող է հուզել...

Բայց վերադառնանք գրառմանս սկզբում ակնարկած միասնական լինելու խնդրին։ Պատերազմի տարիներին երբ ազգի սերուցքը կռվում էր թշնամու դեմ, հանուն միասնականության հանդուրժվող տականքը թիկունքում հարստություն էր կուտակում, իսկ եթե հայտնվում էին բանակում, ապա ոչ թե առաջնագծում, այլ թիկունքում՝ բանակի պահեստի, ուտելիքի, նյութական միջոցների հետ կապված պաշտոններում։

Հիմա՝ հիմնական ասելիքս։ Այսօր, երբ թշնամին կրկին փորձում է պատերազմ պարտադրել, դարձյալ միասնականության կոչեր են հնչում։ Այո, միասնական պիտի լինել, հակառակ կարծիք լինել չի կարող։ Բայց միասնական պիտի լինել ոչ թե սրիկայի, տականքի հետ, այլ քեզ պես հայրենիքը սիրող հայրենակիցներիդ հետ՝ անկախ նրանից այս կամ այն հարցում կիսո՞ւմ են քո գաղափարները, թե՞ ոչ։ Իսկ կուռքեր ստեղծելու վտանգավորության մասին չեմ ուզում խոսել։ ԼՏՊ-ի օրինակը աչքներիս առաջ պիտի լինի։ Ավելորդ կորուստներ տալու իրավունք պարզապես չունենք, այլապես պյուռոսյան նոր հաղթանակից հետո կարող է մեր Հայրենիքում այլևս մարդ չմնա։ Սա հիշեցնում եմ, որովհետև զոմբիների ոհմակը հիմա էլ փորձում է տավուշյան փոքրիկ հաղթանակը վերագրել նիկոլին։ Հարգելիներս, պետք չէ երկրորդ անգամ նույն ճահիճը մտնել։

Կարծում եմ՝ պարզ բացատրեցի մտահոգությունս։

https://www.facebook.com/ovyanvardges/posts/1719357958217281

 

Վարդգես Օվյան Արցախյան շարժում արցախյան պատերազմ Լևոն Տեր-Պետրոսյան Վազգեն Սարգսյան Վազգեն Մանուկյան

Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
Ավելին
Ավելին