f

Անկախ

Մենք բացառիկ ժողովուրդ ենք. ժամերի ընթացքում Ռուսաստանի մեր հայրենակիցները գնել են Հայաստանից տարված ծիրանն ու գյուղատնտեսական այլ մթերքներ. Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ինչպես գիտեք, արդեն երկու օր է Ռուսաստանի տարբեր քաղաքների և, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր. Ռուսաստանի ադրբեջանական մաֆիան ամեն կերպ խոչընդոտում էր եւ թույլ չէր տալիս, որպեսզի մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը կարողանային իրացնել ռուսաստանյան շուկաներում: Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով և մասնավորապես՝ ծիրանով:
Եվ երեկ, երբ շատերս կոչով դիմեցինք Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին՝ հորդորելով օգնել, գնալ եւ հենց բեռնատարներից գնել հայկական գյուղմթերքը, սիրելիներս, տեղի ունեցավ իսկապես ֆանտաստիկ մի բան. Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, ովքեր իրազեկվեցին, որ նման խնդիր կա, հարյուրավոր կիլոմետրեր հատելով շարժվեցին դեպի տարբեր քաղաքների՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Վորոնեժ և այլ քաղաքների գյուղատնտեսական շուկաներ, որտեղ, ադրբեջանցիները, ձեռք բերելով շուկաների սեփականատերերի հետ համաձայնություններ, տարբեր արհեստական խոչընդոտներ ստեղծելով թույլ չէին տալիս մեր բեռնատարների մուտքը շուկաների տարածք և ժամերի ընթացքում Ռուսաստանի մեր հայրենակիցները գնեցին Հայաստանից տարված ծիրանն ու գյուղատնտեսական այլ մթերքներ:

Երեկ ամբողջ գիշեր ինձ զանգահարում էին Ռուսաստանի տարբեր քաղաքաներում ապրող մեր տարբեր հայրենակիցներ և ասում էին, որ պատրաստ են մեծ ծավալի ծիրան գնել, կոնտակտներ էին խնդրում Հայաստանից տեղափոխված բեռնատարների վարորդների և ֆերմերների, որպեսզի անմիջապես նրանցից կարողանան ձեռք բերել գյուղմթերքն ու հատկապես ծիրանը, որը ևս մեկ օր ու տոննաներով ծիրանը փչանալու էր:

Իսկապես հուզիչ էր տեսնել նման աննախադեպ միասնություն և ես ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել Ռուսաստանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, որ մեկ մարդու պես միավորվեցին և հատելով անգամ Մոսկվայից 100-200 կիլոմետր, հասան «Ֆուդ սիթի» շուկա և օգնեցին հայաստանցի իրենց հայրենակիցներին:
Սա ևս պատերազմ էր և էս պատերազմում ևս մենք հաղթեցինք:

Քիչ առաջ տեղեկացա նաև, որ թե՛ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, թե՛ Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ և հույս ունենանք, որ խնդիրը վերջնականապես կկարգավորվի:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր արձագանքելով կոչին ՝ մեկ բռունցք դառած աննախադեպ հայրենասիրության օրինակ ցույց տվեցին:

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին