f

Անկախ

Իսրայել Հակոբկոխյան. «Փոսից դուրս եկանք, ընկանք անդունդի մեջ»


Այսօր մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները մասին բոլորը չէ, որ պատրաստ են կամ կարող են բարձրաձայնել: Մարդիկ շատ բան են տեսնում, սակայն խուսափում են արտահայտվել:
Բռնցքամարտի պատմության մեջ իր անունը ոսկե տառերով գրած, աշխարհի,Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն, աշխարհի գավաթակիր  Իսրայել Հակոբկոխյանը բոլոր ժամանակներում չի վախեցել խոսելուց, համարձակորեն արտահայտվել է հուզող հարցերի մասին՝ որևէ բան փոխելու նպատակով: 
Այսօր, լեգենդար բռնցքամարտիկը չի ուզում կրել մարզիկի կոչումը, ինչն, իսկապես մտահոգում է: Պատճառն այն է, որ   ամեն պահ ու ամեն վայրկյան կարող են ոտնահարել, նսեմացնել, վիրավորել Հայաստնաի պատմության մեջ ներդրում ունեցող, երկիրը պատիվը բարձր պահած մարդկանց: 
Անկախի հետ զրույցում լեգենդար բռնցքամարտիկը կիսվում է իր մտահոգություններով՝  մարդու պատիվը բարձր դասելով ամեն ինչից:


-Պարոն Հակոբկոխյան, հայրենական սպորտի պատմությունն անքակտելիորեն կապված է Ձեր անվան հետ:  Ցավալի է լսել, որ հրաժարվում եք մարզիկի կոչումից: Ո՞րն է Ձեր մտահոգության պատճառը:
-Այսօր, երբ տեսնում եմ, որ շատերի համար սրբությունը դարձել է ոչ թե մարդու անունը, այլ փողը, հոգին վաճառելը, դրա համար էլ վատ եմ զգում, որ կարող եմ մարզիկ լինել, որը ժամանակին, բացի հայրենիք, երկիր ներկայացնելուց, ներկայացրել է նաև իր ազգն ու ժողովրդին: Ինձ բախտ է վիճակվել, որ ես  իմ ազգը, իմ հայրենիքը ներկայացնեմ: Այսօր, երբ տեսնում եմ, թե ինչպես են վերաբերվում ինձ նման մարդկանց, ես շատ վատ եմ զգում և փորձում եմ ջնջել այն պատմությունը, որ կերտել եմ հայրենական սպորտում: Չեմ ուզում  անգամ հիշել այդ ամենի մասին, երբ տեսնում եմ, որ կյանքում  որևէ լավ բան չարած մարդն ինչ հեգնանքով է խոսում ազգ ներկայացնողի մասին՝ կլինի արվեստագետ, նկարիչ, քանդակագործ, դերասան: Այդ ամենն ինձ ցավ է պատճառում:  Ես ոչ թե մարդ եմ, որը որ փորձում է փափուկ տեղ քնել, այլ մարդ եմ, որի  ճանապարհը որքան էլ փշոտ լինի, պատրաստ է անցնելու:  Շատերը մտածում են, թե ես հանուն ինչ-որ բանի եմ անում, բայց այդ ամենը գալիս է իմ հոգուց:  Էությամբ ըմբոստ լինելով՝ չեմ կարող չասել այն, ինչ տեսնում եմ: Այսօր կարծես հիվանդություն լինի, որ մարդիկ սկում են ականջներով տեսնել, աչքերով լսել: Ես այդպիսին չեմ, ես ինչ լսում եմ, դա էլ ուզում եմ տեսնել: Սակայն այսօր ասում են մի բան, անում են լրիվ հակառակը: 


- Ի՞նչն է ըստ Ձեզ այս ամենի պատճառը, գուցե ներկայիս պաշտոնյաները ճանապարհ չեն անցել, փորձ չունեն կամ թե իրական պատկերացում չունեն այն ամենի մասին՝ ինչո՞վ են զբաղվում, որտե՞ղ են հայտնվել:
-Բնությունն այնպես է ստեղծված, որ միայն առյուծներ ու վագրեր չկան,  կան նաև կարիճներ, օձեր, աղվեսներ:  Մարդկանց մեջ էլ կան կենդանիներին բնորոշ բոլոր հատկանիշները: Այն մարդիկ, որոնք ցանկություն ունեն անողնաշարավորների, սողունների նման ապրելու, նրանց մեջ այդ հատկությունը շատ է զարգանում  ժամանակի ընթացքում: Սևակը հանճարեղ բանաստեղծություն ունի՝ «Մարդ էլ կա, մարդ էլ», որն ավարտվում է հետևյալ տողերով. «Անվերջ սողալով առաջ է գնում, 
գնում է այսպես... և տարեցտարի, ելնում է այսպես... շալակն աշխարհի»:
Ինձ համար ցավ է, որ երեկվա սողուններն այսօր առաջ են եկել, և մարդիկ, որ ժամանակին չորեքթաթ ման են եկել՝ գահին հասնելով, փորձում են իսկական մարդ տեսակին իրենց պես դարձնել: Դա էլ գալիս է նրանից, որ ժամանակին շատ են սողացել, քծնել ու շողոքորթել: Իրենք կարող են լավ զգալ միայն այն պարագայում, երբ իրենց նման մարդկանց տեսնեն: Իրենց անցյալը վերհիշելով՝ դիմացինին դնեն այնպիսի վիճակում, որ դրանից հաճույք ստանան: Բայց նրանք մի բան միայն չեն հասկանում. այն մարդը, որ գլուխը պարզած ապրել է՝ չխոնարհվելով, չքծնելով, նրա համար բացարձակ նշանակություն չունի՝ այսօր իր դիմացի մարդը ի՞նչ պաշտոն  կամ  կոչում է «ստացել»: 
Մանկուց եմ նկատել, որ  ճիշտը չեմ սիրել երբեք, ես միշտ ճշմարտության կողմնակից եմ եղել, ճիշտը յուրաքանչյուրինն է. ես միայն ճմարտությունն եմ ընդունում, որը Հիսուս Քրիստոսինն է՝ արա այն, ինչ կուզենաս, որ քեզ անեն:  Ես այդպես եմ  դաստիարակվել և ապրել: Դրա համար էլ այսօր, երբ տեսնում եմ, որ «չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ» մարդիկ  հասել են իրենց ցանկալի աթոռին ու փորձում են դիմացինին հասցնել այն վիճակին, որում եղել են նախկինում, դա ինձ ցավ է պատճառում, ըմբոստացնում  և ինչ-որ տեղ՝ չարացնում: Երկար տարիներ զբաղվել  եմ բռնցքամարտով, մարդկանց մոտ թյուր կարծիք կա, որ բռնցքամարտն ազդում է, բայց պատմություն ուսումնասիրելու դեպքում կտեսնեք, որ շատ ու շատ հանճարեղ մարդիկ զբաղվել են բռնցքամարտով: Քանի որ մարդկանց մոտ նման սխալ կարծիք կա, ես էլ կատակով ասում եմ՝ 20 տարի բռնցքամարտով զբաղվեցի, ոչինչ չպատահեց, բայց այս վերջին մի քանի տարիներին ամեն բան էլ կատարվում է: Դա ոչ թե բռնցքամարտից է, այլ այսօրվա իրականությունից:


- Այս իրականություն, բնական է, շատերն են տեղնում, բայց բոլորը չէ, որ արտահայտվում են: Մարդկանց արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի՝ լուռ մնա՞ն, թե՞ խոսեն: 
- Ուրիշի փոխարեն ոչինչ չեմ կարող  ասել՝ ճիշտ է, թե սխալ: Երբ 90-ականներին տեսա, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանը գալիս իշխանության, դեռ այն ժամանակ, երբ  աշխարհի չեմպիոն դարձա, հեռուստատեսությամբ ուղիղ եթերով հնարավորություն տվեցին խոսելու: Նշեմ, որ ուղիղ եթերն ամենաճիշտ հեռարձակման ձևն է, քանի որ ձայնագրությունից հետո լավ ու կարևոր մտքերը հաճախ կրճատում են: Այն ժամանակ դա հնարավոր չէր, և ես իմ կարծիքը հայտնեցի, որ նրանք միայն անիմաստ խոսողներից են լինելու և ոչինիչ չեն անելու: Շատ ժամանակ պահանջվեց, որ մարդիկ համոզվեին:  Նաև 2018 թ. նոյեմբերին հեռուստատեսային եթերներից մեկի ժամանակ ասացի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանություննը 2-րդ ՀՀՇ-ն է: 90-ականներից հետո այդքան ժամանակ իմ կյանքից անցել է, մենք հիմա ապրում ենք հանուն երեխաների, և չեմ ցանկանա իմ երեխայի ապագան տեսնել անհասկանալի՝ «գունավոր» շրջապատւմ:
Բացի այդ, մարդիկ հացի խնդիր էլ ունեն, հանուն որի պատրաստ են շատ բաներ անտեսել, չտեսնելու տալ, դրա համար էլ հետաքննող լրագրողներին կոչ եմ անում, որ ուսումնասիրեն, թե ներկայիս վարչապետին քայլելու ընթացքում ո՞վ ֆինանսավորեց, ո՞վ ուղղություն տվեց, որ նա կարողացավ այդքան մարդ հավաքել ու ֆինանսավորել, թող նաև պարզեն, թե ի՞նչ կատարվեց Սերժ Սարգսյանի  զրույցից հետո, որ հաջորդ օրն ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, ո՞վ վախեցրեց կամ ահաբեկեց և հայ ազգին էլ դրեց այսպիսի վատ վիճակի մեջ: Ես շատ եմ վախենում, որ հանկարծ եղբայրասպան պատերազմ չլինի, որովհետև վիճակն իրոք տագնապալի է, իրենք իրենց բերանով ասացին՝ սևեր ու սպիտակներ: 


-Ինչպե՞ս    հաղթահարել այս իրավիճակը: 
-Իմաստունի խոսքին դիմեմ. «Երբ նեղն ընկնի մարդը խելքով, նոր պետք կգա խելքը նրան»: Մեր ազգում  խելացի  մարդիկ շատ կան, կարծում եմ նրանք  կհամախմբվեն, և  նրանց համար միևնույնը կլինի, թե ո՞վ այդ աթոռին կարժանանա: Նրանց համար կլինի նպատակ՝ ազգը ընկած տեղից ոտքի կանգնեցնել, միավորվել: Ղեկավարի ընտրությունը հետագայի հարց է, այսօրվա գերխնդիրը, որ կարողանանք պառակտված ազգին համախմբել, գույնզգույն դրոշակավորներից ձերբազատվել: Հայերի մեջ նման բան չի եղել, ես դրա համար շատ եմ անհանգստացած, նրանք հիմա նաև իշխում են, դրա համար խնդրանքս է քաղաքական գործիչներին, որ բոլոր մտահոգ մարդիկ ամբիցիաները վայր  դնեն և  ազգն այս ծայրահեղ իրավիճակից դուրս բերեն: Դա առաջին կարևոր հարցն է, հետոն հեշտ է լինելու: 
Թեև երկրորդ նախագահի հետ երբևէ չեմ հանդիպել, բայց միշտ հպարտացել եմ, որ իմ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի բոհով անցած է եղել, թեև ինքն առանց ինձ ճանաչելու, ինչ-ինչ պատճառներով չի էլ ցանկացել երբևէ հանդիպել:  Այսօր նրան ազատությունից փորձում են զրկել, իբրև թե կարող է ազդել մարդկանց վրա: Բայց սա, պարզից էլ պարզ է, որ վրեժ է: Բոլոր ուժային կառույցները ենթարկվում են վարչապետին: Եթե 2-րդ նախագահը շրջապատված է ԱԱԾ-ով, վերջերս էլ տնօրեն նշանակեցին մի մարդու, որ ինչ ասեն, դա անի, այդ պարագայում Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկր վրա ազդեցություն ունենալ, որ անվտանգությունը չիմանա, դա պարզապես հնարավոր չէ: 
Այսօր կարծես թե հաստատվում է Դարվինի ուսմունքն այն մասին, որ մարդ կապիկից է առաջացել: Հիմա  կապիկություններով իբրև ազգ են պահում, երկիր են ծաղկեցնում: Մարդիկ պետք է տարբերեն՝ որն է կապիկությունը, որն է մարդկությունը: Հորս խոսքն եմ միշտ հիշում՝ խելոք մարդու կարոտ մնացինք:
Այս ամենի մասին շատ մարդիկ կան, որ մտածում են, միայն ես չեմ, բայց չեն արտահայտվում, չեն ցանակնում խառնվել:


-Ի՞նչ եք կարծում այս պառակտումը մարզիկների հոգեբանության, տրամադրվածության, հետագա ելույթների վրա կարո՞ղ է ազդել: 
-Խորհրդային Միության ժամանակ, երբ հայ մարզիկին ընդգրկում էին հավաքական, դժվարությունների միջով էինք անցնում: Ինձ մշտապես մարզիչս նախատելով ասում էր,  որ ես պետք է ներկայացնեմ մի ողջ Խորհրդային Միություն: Նա ասում էր, որ կան Հայաստանից ավելի մեծ ու ուժեղ երկրներ, սակայն ինձ են ընտրում և, եթե պարտվեմ, կխայտառակեմ ոչ միայն ինձ, իմ  երկիրը, այլև ողջ Խորհրդային Միությունը: Ես էլ, թեև շատ ուժեղ հակառակորդներ եմ ունեցել, միշտ մտածել եմ՝ ավելի լավ է ռինգում մեռնեմ, քան թե պարտվեմ: 
Իսկ հիմա մարզիկների 99 տոկոսը միայն փողի մասին է մտածում, ասում են՝ փո՞ղ են տալիս, որ գնանք, կյանք դնենք: Դրա համար էլ այժմ մի քիչ թերահավատորեն եմ մոտենում այսօրվա մարզիկներին, նրանց հոգեվիճակին: Չեմ հասկանում՝ իրենք հանուն երկրի, թե՞ հանուն փողի են պատրաստ կյանք դնելու:
Այսօր կարող են նաև հայտնի, ճանաչված, սիրված մարզիկին վիրավորել: Մեկ ուրիշը մտածում է՝ ինձ չեն կպչում, ուստի պետք  չի ձայն հանել, արձագանքել: Չի մտածում, որ վաղը հարվածն իր ուղղությամբ կլինի, պետք է համախմբված լինել: Այն մարդը, որ չարչարվել է, չի կարող դիմացինի չարչարանքը չհասկանալ:  Զարմանում եմ, թե ինչպես են որոշ մարդիկ հիմա անտեսում այդ ամենը: Այդ է պատճառը, որ այսօր մարզիկների  անունից չեմ կարող խոսել:


-Մարզչական գործունեություն եք իրականացնում: Ձեր սաների մեջ նախ և առաջ ի՞նչ եք սերմանում:
-Առաջին հերթին,  ժողովրդական բառով ասած՝ նամուսն եմ մեջները դնում, հետո նոր մարզական հմտությունները: Մի խոսք կա՝ նամուսը գցել են շան առաջ, շունը չի վերցրել: Նամուս ունեցող մարդը ոչ երկրի, ոչ հարազատների, ոչ ընտանիքի հանդեպ չի կարող վատ բան անել, չի կարող միայն իր մասին մտածել՝ հաշվի չառնելով մյուսներին:


-Եզրափակելով զրույցը՝ կխոսե՞ք հնարավոր ելքերի մասին. սահմանին էլ վիճակը բավական լարված է թշնամու «թեթև»   ձեռքով:
-Բնության դեմ պայքար չի կարելի տանել, բնության մեջ կան տարբեր կենդանիներ: Այդպես էլ մարդիկ են հիմա.  սողունների ու նապաստակներիի հոգով են  առաջնորդվում: Ցավոք, այսօր պաշտոն են ստանում քծնողներն ու վախկոտները: Միջակությունը կարող է կործանիչ լինել: Այսօրվա իրականությունը տեսնելով՝ կարելի է գժվել ու խենթանալ: Փոսից դուրս եկանք, ընկանք անդունդի մեջ: Երկրի գլխավոր գերագույն հրամանատարը մի մարդ է, որը բանակի մասին պատկերացում անգամ չունի:Նա պետք է հեռանա: Բայց և պատմությամբ հաստատված է, որ ունեցել ենք և ունենք ուժեղ հրամանատարներ և հզոր բանակ, որոնց շնորհիվ թուրքերն ու ադրբեջանցիները չեն կարող ոտնձգություններ թույլ տալ: 
Այս խառը իրավիճակում, երբ սահմանին լարված է, հարկավոր է համախմբվել: Փառք ու պատիվ  մեր հերոսներին,  փառապանծ զինվորներին, որոնք այսօր սահմանին են: Ես խոնարհվում եմ մեր ազգի բոլոր զինվորների առաջ: Ցանկանում եմ՝ զորություն զինվորի բազկին, որ ծառայի ազգին:


 

Իսրայել Հակոբկոխյան Սահման հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան չեմպիոն Սպորտ

Այլ հոդվածներ հեղինակից

ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Հայրենիք»-ի գործակցությունը ընթանում է ամենօրյա քննարկումների ռեժիմով․ Իվետա Տոնոյան
Ոսկետափ գյուղի վերջնամասում՝ էլեկտրական սյան վրա քաղաքացի է հոսանքահարվել. Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են նրա դին
Ինքնասպանության փորձ Դավթաշենի կամրջից
«ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարահի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել դեպի ձորը. վարորդը մահացել է
Շաբաթվա ընթացքում 96 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում
Ձեռնպահ մնալ բնապահպան-ակտիվիստներին առանց բավարար հիմքերի բերման ենթարկելուց. «Մարդու իրավունքների տուն»
Այս մարդկանց միակ խնդիրը հարցը ծածկադմփոց անելն է. Վահագն Վարագյան
Թուրքիայի «Պատմության» հիմնադրամն ու հայկական «արդարացումները». Yerkir.am
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել.ՀՔԾ-ն մանրամասնում է
Հայաստանը դեպի Լիբանան մարդասիրական օգնությամբ 3 չվերթ կկազմակերպի
Մեկ օրվա ընթացքում «Հայաստան» հիմնադրամը ավելի քան 40 հազար դոլար է հավաքել Լիբանանին օգնելու համար
Ի՞նչ ճանապարհ կընտրեն ՍԴ նոր դատավորները. Իմ ձայնը
Հայաստանում գրեթե բոլոր պետական մարմինները սկսել են իրականացնել ՍԴ-ի լիազորություններ․ Արսեն Բաբայան
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցնցված է Բեյրութի պայթյուններից, մտահոգված է երեխաների բարեկեցությամբ և սատարում է տեղական գործընկերներին
Խոշոր հրդեհ՝ Երեւանի Արին Բերդի փողոցում գտնվող շինությունում. այրվում են շինարարական նյութեր
Ջերմուկի համայնքապետը իրականացրել և իրականացնում է ապօրինություն
Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը. Սերժ Սարգսյան
Բեյրութի պայթյունի հետևանքով փլուզումների մասշտաբներն աննախադեպ են. Գանտահարյան
Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ում մեկնարկել է Սիրիա մեկնող հերթական անձնակազմի վերապատրաստման դասընթացները
Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից եւս 2-ի ինքնությունը հայտնի է
Այսօր Ամուլսարի տարածքից «Լիդիանի» վագոն-տնակը կհեռացվի
58-ամյա տղամարդը կալանավորվել է՝ քրոջ՝ առանձին դաժանությամբ սպանության մեղադրանքով
Լևոն Տեր–Պետրոսյանը եթե ասելու բան ուներ, պետք է ավելի պարզ խոսեր, ոչ թե ծածկագրերով. պատմաբան
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Ավելին
Ավելին