f

Անկախ

Ռուսաստանի մասին


Ես արդեն մի անգամ ասել եմ ու նորից եմ ասում, որ ես ռուսատյաց լինելու բոլոր հիմքերը ունեմ։ Ռուսաստանի պետության հետ կապված ես այնպիսի կտրուկ շրջադարձեր եմ ունեցել իմ կյանքում, որ մի քանի նախադասությամբ չես պատմի, և պատմելու մտադրություն էլ չունեմ։

Ես ինձ համարում եմ նաև ռուսական մշակույթի կրող։ Իմ կարդացած գրականության գրեթե կեսը, եթե ոչ ավելին, ռուսերեն է եղել։ Ես նախկին խորհրդային միությունը ու Ռուսաստանը շատ լավ եմ ճանաչում, լավ եմ ճանաչում մեր հայրենակիցներին ու գոյություն ունեցող համայնքային կառույցները։ Ռուսաստանում ես սովորել եմ, աշխատել եմ, ապրել եմ և ծառայել եմ խորհդային բանակում, չնայած՝ զորամասը տեղակայվեած էր Սումգայիթի մոտակայքում։

Ես ռուսատյաց ծանոթներ ու ընկերներ շատ ունեմ, Չեխիայից սկսած, Ուկրաինայով ու Հայաստանով վերջացրած, ում հետ անհնար է երկխոսության եզրեր գտնել։

Ինչու եմ այս ամենը ասում․

Որովհետև առանց Հայ Ռուսական ամուր բարեկամական, ռազմավարական հարաբերությունների, բարձր մակարդակներում՝ մարդկային, ընկերական կոնտակտների Հայաստանը ապագա չունի։ Սա աքսիոմա է։ Բոլոր նրանք, ովքեր արդեն պատրաստ են հակաճառելու, ժամանակ մի կորցրեք, ես ականատեսն եմ Վրաստանի, Ուկրաինայի տարածքային կորուստների։

Ուկրաինան, որ Կիևյան Ռուսիայի ծագման վայրն է, որի ազգային ողջ կապիտալը կենտրոնացված էր ռուսախոս արևելքում, իսկ ազգային գաղափարախոսությունը գալիս էր արևմտյան երեք մարզերից, ռուսատյացության պատճառով ընկավ մաշեցնող մի պատերազմի մեջ, և կռվելով ռուսական ազդեցույան դեմ, երկիրը տվել է հրեաներին՝ նախագահից մինչև բանկիր, կամ մանր ու միջին պաշտոնյա։

Վրաստանը ու Թբիլիսին, որ համարվում էին դարավոր բարեկամ, Կովկասի նախադուռ ու մայրաքաղաք, արտաքին հարաբերությունների վեկտորի ընտրության փոփոխության պատճառով մասնատվեց ու դեռ չի իմացվի, թե ինչպիսի ապագա է սպասվում հարավային իր հարևանի և մեր ախոյան երկրի ազդեցությունը կրելու պատճառով։

Թուրքիան և Իրանը՝ տարածաշրջանում ունեն իրենց նպատակները, հաճախ իրար հակասող, սակայն միայն ՀՀ հմուտ ղեկավարների ձեռքերում՝ Հյաստանի համար հնարավոր առավելություններով։

Մասնավորապես՝ Թուրքիան մի երազ ունի՝ մտնել Հայաստան, վերացնել խոչընդոտը ու Ադրբեջանի միջոցով կապ հաստատել թրքալեզու Ղազախստանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի, Կիրգիզիայի, Ռուսաստանի բնակչության 30 տոկոսի՝ Դաղստանից, Կալմիկիա, Թաթարստանից՝ Բաշկորկոստան, Ույգուրներից՝ Մոնղոլիա ու ներքին Չինական Մոնղոլիա, Մանչժուրիա։

Թուրքերը գենետիկորեն ձգտում են իրենց ծագման վայրը՝ Խալխին Գոլ ու Խասան։ Հայաստանը այդ ճանապարհի միակ խոչընդոտն է։ Իսկ մենք, պատերազմական վիճակում իրավունք չունենք ռուսատյաց լինել։ Պարտադիր չէ ռուսամետ լինել, սակայն ռուսատյացությունը քաղաքական կուրություն է։

Իմիջիայլոց, Ռուսաստանն էլ, արդեն ավելի քան երեք դար, բաժանված է արևմտականների ու սլավոնաֆիլերի քաղաքական հասարակական հոսանքների, մինչդեռ Հայաստանում բաժանումը ավելի զավեշտական է։ Չկան արևմտականներ։ Կան Ռուսատյացներ և ռուսոֆիլեր։

Հայաստանի պարագայում, ինչպես և ուկրաինայի՝ քաղաքական կենտրոն չկա։ ՀՅԴ-ն կարող է այդպիսին լինել, սակայն նրա դեմ տարվող աշխատանքը, զազրելի քարոզչությունը առայժմ խոչընդոտում են նրան։

Ընդհանրապես, Ռուսաստանը թքած ունի, թե մենք, մետրոպոլիայի նախկին մասնիկը ի՞նչ կարծիք ունենք նրա դերի վերաբերյալ։ Ռուսաստանը մեզ համարում է իր ազդեցության գոտին, և մենք պարտավոր ենք գիտակցել, որ այդ ազդեցությունը թուլացնելու համար շատ խելացի պետք է լինենք։ Իսկ Ռուսական ռազմաբազայի գոյությունը մեզ համար կենսական անհրաժեշտություն է։ Դուք հիշու՞մ եք, թե ինչպես ԱՄ Նահանգները խափեցին Սահակաշվիլուն և չմիջամտեցին։ նույնը արեցի Յանուկովիչի ու Պորոշենկոյի հետ։

Դու, իմ լավ բարեկամ ու ընկեր, կարող ես Ռուսատյաց լինել, սակայն այն քարոզելը որպես քաղաքական աշխարհայացք՝ Հայաստանի պես երկրում ես համարում եմ դավաճանություն։

Դուք անգամ չեք էլ պատկերացնում, թե այդ ինչ արագությամբ, մեկ ակնթարթում նրանք, ինչպես Վրաստանում, կհանեն ռազմաբազան և կանցնեն թշնամական մարտավարության։ Դուք երևի չեք էլ հիշում, թե ինչպես բեռնատար վագոններով վրացիներին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստներին, ոմանց զատելով երեխաներից՝ ուղարկում էին Վրաստան։ Այն Վրացիներին, որոնց Ներկայացուցիչ Ստալինը այդ երկրի հեղինակներից ամենանշանակալին էր 20-րդ դարում։

Իսկ ռուսաստանի հետ կարելի է աշխատել և հարկավոր է։ Եթե Քոչարյաին դատավարությունն է արժեքը, իմաստուն եղեք և մատուցեք նրան արծաթյա սկուտեղով, միայն թե այսօր ստացեք մեր արևմտյան սահմանի երկարաժամկետ ապահովության երաշխիքը։

Նայեցեք Հրեաներին։ Նրանց հաջողվեց և սեփական երկիր ունենալ և Հրեական ինքնավար օկրուգ։ մենք էլ կարող ենք։ Հյուսիսային կովկասի հայությունը ունի այդ պոտենցիալը։ Խելացւի եղեք հայեր։ վերջ տվեք արտաքին քաղաքական դավադրություններին։

Այսօր, մանավանդ Ապրիլյանի ու վերջին օրերի հաղթանակների պաստառին, Ռուսատանը մեր մեջ տեսնում է բնական դաշնակցի, որովհետև մեր զինվորի կոշիկը կարող է առաջ գնալ, իսկ խաղադրույքները դրվում են այն երկրների օգտին, ով այդպիսի զինվոր ունի։ Մեզ հարյուր տարի պետք չէ Բելոռուսիան կամ մեկ այլ երկիր։ մեզ հարկավոր է ստանալ Ռուսաստանին, մեր պատմության սև էջերը վերացնելու համար՝ նաև։ Լայնախոհ եղեք հայեր։ Ես Ռուսամետ չեմ։ Ես իրատես եմ։

Հավատացած եղեք, Վրաստանն էլ է տիպված լինելու վերանայել իր արտաքին տնտեսական կոնցեպցիան, Ֆրանսիան էլ, Գերմանիան էլ։

Իսկ Թուրքիան ինքնաոչնչացման խայծը կուլ է տվել։ Հավատացեք։ Ու նրան չի հաջողվի դիմակայել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին, Իսրայելին, Հայաստանին, Կիպրոսին, Իրանին, որոշ արաբական երկրների՝ միաժամանակ։ Դա անհնար է։ Թուրքիայի սրտին ուղղված նիազակը նետված է։ Պարտադիր չէ լինել այդ նիազակի սրածայրը։

Հ․Գ․ Կանցնի ժամանակ։ ոչ ոք չի կարող ասել որքան ժամանակ, ու Ռուսաստանում թույլի իշխանություններ կլինեն։ այդ ժամանակ պատրաստվեք դիմակայել ևս մի քանի թշնամու՝ ուժեղացած ագրեսիվ Չեչնիային, որն իրեն համարում է Ուրարտական թագավորության հետնորդ՝ Նոյից սկսած՝ Նոխչի կամ նոյի որդի, ու պանթուրանականության ապոլոգետ՝ Ղազախստանին

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Լուսանկ․

Andranik Masisi Keshishyan

Դավիթ Վանյան ՖԲ Գրառում Ռուսաստան

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Ավելին
Ավելին