«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականում: Բայրամյանը Հայաստանի հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին:
Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․
«Ռոստով» (Ռուսաստան) - 2011-2013
«Ռոտոր» (Ռուսաստան) - 2013-2014
«Վոլգար» (Ռուսաստան) - 2014-2015
«Ռոստով» (Ռուսաստան) - 2015-2018
«Ռուբին» (Ռուսաստան) - 2018-2019
«Ռոստով» (Ռուսաստան) - 2019-ներկա
28-ամյա ֆուտբոլիստն իր առաջին տպավորություններով կիսվել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ.
«Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»: