Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպվող օնլայն Օլիմպիադային։ Նշենք, որ մրցաշարն անցկացվելու է 15 +5 ժամակարգով, խառը ձևաչափով:
Թիմը բաղկացած է 6 հիմնական մասնակիցներից և 6 պահեստայիններից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, 1 մինչև 20 տարեկան պատանի և 1 մինչև 20 տարեկան աղջիկ:
Թիմի ավագ` Արշակ Պետրոսյանը
Օնլայն Օլիմպիադայի Հայաստանի հավաքականի կազմը՝
Տղամարդիկ՝ Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան
Պահեստայիններ՝ Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան
Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան
Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան
Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան
Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան
Մինչև 20 տարեկաններ ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան
Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան
Մարզիչ՝ Արտաշես Մինասյան