f

Անկախ

Ատոմ Էգոյան․ Երիտասարդ ոգու և հինավուրց ավանդույթների համադրությունն է «Ոսկե ծիրան»-ը յուրահատուկ դարձնում


Աշխարհահռչակ կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանը, ով հուլիսի 19-ին տոնեց ծննդյան 60-ամյակը, տեսաուղերձ է հղել փառատոնի հանդիսատեսին։ Փառատոնի պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում աշխարհահռչակ ռեժիսորը փաստում է՝ անհամբեր սպասում է նոյեմբերին՝ փառատոնի իրականացմանը։ 

«Ողջույն, ես Ատոմ Էգոյանն եմ: Ու նաև Ատոմ Եղոյանն եմ: Ես ուզում էի ասել, որ սա միշտ էլ հրաշալի միջոցառում է եղել: Երիտասարդ ոգու և հինավուրց ավանդույթների համադրությունն է, որ այս փառատոնն այդքան յուրահատուկ է դարձնում, և այն, որ Հայաստանն իրոք բազմապիսի քաղաքակրթությունների խաչմերուկում է գտնվում, և սա շատ յուրատիպ վայր է «Ոսկե ծիրան»-ի պես փառատոն անցկացնելու համար: Իմ ունեցած ամենաթանկագին իրերից է այս պարգևը, որը ես ստացել եմ փառատոնի առաջին տարում իմ «Արարատ» ֆիլմի համար: եկ այլ պահ, որով ուզում եմ ձեզ հետ կիսվել, այն էր, երբ ես «Ոսկե ծիրան»-ի հատուկ պատվավոր մրցանակին արժանացա: Ես շատ սիրում եմ այս մրցանակն ահա այս պատկերի համար: Այն շատ նորարարական է։Արևմուտքում, երբ այսպես հաշիվ ենք պահում, սովորաբար 4 ուղղահայաց ու 1 հորիզոնական գիծ է լինում։ Եվ ես շատ եմ գնահատում, որ այս մրցանակն այդպիսի նորարար ոգի է պարունակում»,-նշում է Էգոյանը։

Նա առանձնահատուկ շեշտում է՝ երբ տեսավ այս պատկերը, շատ հուզվեց։ «Ինձ համար սա խորհրդանշում է այն ամենը, ինչ այդքան արժեքավոր է մեր հայ մշակույթի մեջ՝ այն, որ մենք ջանում ենք մտածել նորովի, ջանում ենք նորարարել գաղափարները, ջանում ենք մեր ճարպիկությամբ ստեղծել մի բան, որն իրոք յուրահատուկ է ու բացառիկ: Եվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը գեղեցիկ միջոց է սա աշխարհի հետ կիսելու համար: Ու թեպետ տվյալ պահին փառատոնը ֆիզիկապես չկա (սա վիրտուալ փուլ է ողջ աշխարհի համար), ես անհամբեր սպասում եմ նոյեմբերին, որ բոլորիդ ողջունեմ, և փորձենք ֆիզիկական միջավայր վերադառնալու ձև գտնենք:  Իսկ այժմ ինձ համար մեծ պատիվ է երկօրյա վիրտուալ աշխատարան վարել 15 այլ կինոգործիչների հետ և շարունակել զարգացնել համընդհանուր կինեմատոգրաֆիկ այս ընտանիքը: Ընտանիք, որի անդամներն արվեստի այս հիասքանչ տեսակին են ապավինում, որ գաղափարներ, զգացմունքներ ու զգացողություններ տարածեն ու հղացնեն և փառաբանեն այդ ընթացքը»,-նշել է ռեժիսորը։ 

Նշենք, որ աշխարհահռչակ կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանն ակտիվ մասնակցություն է ունեցել փառատոնային GAIFF PRO հարթակի աշխատանքներում։ Կինոռեժիսորն իր փորձով է կիսվել հուլիսի 13-16-ն անցկացվող GAIFF PRO-ի մասնակիցների հետ, ընթերցել է C2C օնլայն շուկայի նախագծերը։ Հուլիսի 14-ին էլ անցկացվել է համեմատական քննարկում Ատոմ Էգոյանի «Օրացույց»  և Եկաթերինե Չելիձեի «Մեռած հոգիների արձակուրդ» ֆիլմերի շուրջ, որին մասնակցել են երկու ռեժիսորները:

Ատոմ Էգոյան Ոսկե ծիրան

Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ։
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ․Սուրեն Պետրոսյան
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Վազգեն Մանուկյանի նամակը Կոնստանտին Զատուլինին
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Փաստաբան
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Ավելին
Ավելին