Գրող հրապարակախոս Լևոն Ջավախյանը անդրադարձել է վերջերս շատ քննարկվող Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը․
Կարելի՞ է, չէ մի պահ կանգ առնել ու մտածել, թե Մարգարիտա Սիմոնյանն ի՞նչ է ասում...
Էս վերջերս մոդա է դարձել Ռուսաստանին հայհոյելը... Կարելի է, չէ՞ մտածել՝ ինչո՞վ է դա հղի, դրա դիմաց ի՞նչ կորցրեց Վրաստանը, ի՞նչ կորցրեց Ուկրաինան, իսկ ի՞նչ կարող ենք կորցնել մենք... Ախր, ինչու ՞ չեք հասկանում, որ դա մեր խաղը չի... Դրանով շահգրգռված է Արևմուտքը, որպեսզի հարավից բռնի Ռուսաստանի ոտքերից՝ հանուն դրա պատրաստ լինելով անգամ օգտագործել Ադրբեջանին և Թուրքիային... Հա, Ամերիկան մեզ կպաշտպանի՞... Կպաշտպանի այնպես ինչպես պաշտպանեց Վրաստանին և Ուկրաինային... Իմացեք, Մարգարիտայի բերանով մեր հետ խոսում է Պուտինը... Ի՞նչ է, դուք պատրա՞ստ եք դիմակայել սպիտակ արջին... Ռուսաստանը մեզ պաշտպանում է իր շահերից ելնելով, իսկ հանուն իր շահի նա կարող է ճզմել նաև մեզ... Դուք դա հասկանու՞մ եք, թե՞ արդեն Դավթի թուր կեծակին հանել եք... Զգուշացեք, եթե բանականությունը Ձեզ չի լքել, ճկուն եղեք, բայց ոչ խոսքով, որով Պուտինին քծնենք, իսկ գործով ծառայեք Արևմուտքին... Ռուսը դուռակ չի... Երեկ էլ Հ 1֊ով մեր քաղաքական ընտրանին Ռուսաստանին բացատրում էր , թե իր շահից ելնելով ինչու նրանք պարտավոր են պաշտպանել հայերին։ Պարզվում է դա մենք պիտի գլխի գցենք ռուսներին, իսկ ինքներս ազատորեն ավելորդ շրջաններ գծենք արևմտյան կոկետ պարերում։ Էտ էլ հո ծիրանի առևտուր չի՞... Կրակի հետ եք խաղում... Իսկ գոնե հասկացա՞ք, թե այս ճգնաժամային օրերին Ռուսաստանը ինչու՞ էր զորավարժություններ անցկացնում Կասպից ծովում և Սև ծովում... Արդյոք, ու՞մ էր զսպում... Արևմուտքի նավերն ինչպես մեկ դար առաջ անկարող են մագլցել Հայոց լեռները ...
Արեգակն, ինչպես հազարամյակներ առաջ՝ ծագում է արևելքից...