f

Անկախ

«Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ․ նոր ծրագիր՝ ուղղված միգրացիոն խնդիրների կարգավորմանը


Հունվարի 30-ին տեղի ունեցավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի մեդիա արշավի ներկայացման միջոցառումը։ 

Ծրագիրն իրականացվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, Կարիտաս Ավստրիայի և Կարիտաս Լիբանանի համագործակցությամբ Հայաստանում և Լիբանանում` Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի շրջանակում (EIDHR)։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ համապատասխան պետական մարմինների, միջազգային կառույցների և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սիրիահայեր:

Գոնզալո Սեռանո

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն իր ողջույնի խոսքում անդրադառնալով Եվրոպական միության շրջանակներում վերջերս տեղի ունեցող փոփոխություններին և քաղաքական նոր ուղենիշներին՝ նշեց, որ միգրացիան շարունակում է մնալ Եվրոպական միության հետաքրքրության շրջանակներում առանցքային խնդիրներից մեկը։ «Մենք վստահ ենք, որ քաղաքացիական հասարակության, մասնավոր սեկտորի և կառավարության հետ համատեղ հնարավոր կլինի հասնել նրան, որ մարդիկ իրենց երկրում աշխատանք գտնեն։ Սա կնպաստի միգրացիայի թվի նվազմանը»,- ասաց Սեռանոն։

Միջոցառման շրջանակներում Հայկական Կարիտասի «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և ներկայացրեց ծրագրի հիմնական արդյունքները, որից հետո «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի Գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը ներկայացրեց ծրագրի մեդիա արշավը, այնուհետև տեղի ունեցավ թեմատիկ երկու պանելային քննարկում։

Վարդան Մարաշլյանը ներկայացնում է ծրագրի մեդիա արշավը

Պանելային առաջին քննարկման բանախոսներն էին Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության բաժնի ներկայացուցիչ Լինե Ուրբանը, ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Կարին-Օստը, «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն» Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարել Հոֆստրան: 

Նրանք խոսեցին Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի միջազգային պարտավորությունների, ՄԱԿ ՓԳՀ 2020թ. առաջնահերթությունների և ծրագրերի, ինչպես նաև Փախստականների Գլոբալ Կոմպակտի և այս հարցում ՄԱԿ ՓԳՀ տեսլականի շուրջ, անդրադարձան նաև միգրացիայի և սահմանների կառավարման խնդիրներին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Պանելային երկրորդ քննարկման բանախոսներն էին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ջորջ Բարսեղյանը, «Հալեպ» հայրենակցական-բարեսիրական կազմակերպություն ՀԿ-ի ներկայացուցիչ Լիանա Համբարձումյանը, «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Այտա Սանթուրյանը և civilnet.am-ի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանը։ 

Նրանք խոսեցին սիրիահայերի և Հայաստանում բնակվող տեղահանված այլ անձանց ինտեգրման հաջողությունների ու խնդիրների, ոլորտի քաղաքականության մշակման և իրագործման բացերի, մեդիայի դերի ու նշանակության մասին։ Ապա ծավալվեցին քննարկումներ, միջոցառմանը ներկա սիրիահայերը հնարավորություն ստացան հարցեր հղելու բանախոսներին և ստանալու իրենց հետաքրքրող խնդիրների պատասխանները: Հարցերը հիմնականում վերաբերում էին Հայաստանում սիրիահայերի ինտեգրմանն ուղղված` ՀՀ պետական քաղաքականությանը, մասնավորապես` բնակապահովման, ինչպես նաև աշխատաշուկայում ինտեգրվելու հնարավորություններին:

Վերադարձ Հայաստան Միգրացիա սիրիահայերի հիմնախնդիրներ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին