f

Անկախ

Արդյոք «Հայփոստ» ընկերությունը թանկացրե՞լ է ծանրոցների սակագները. Պարզաբանում է խոսնակը


Սիրելի լրագրողներ, համաքաղաքացիներ, քանի որ ծանրոցների սակագների վերաբերյալ «Հայփոստ» ընկերության տարածած հաղորդագրություններից հետո հանրության շրջանում դեռեւս մնացել են որոշակի հարցեր, հարկ եմ համարում եւս մեկ անգամ ներկայացնել պարզաբանումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Արդյո՞ք «Հայփոստ» ընկերությունը թանկացրել է ծանրոցների սակագները:

Ո՛Չ, «Հայփոստ» ընկերությունը չի թանկացրել ապրանքային ներդիրով մինչեւ 1 կգ ծանրոցների գինը, ասեմ ավելին, ընկերությունը, հաշվի առնելով իր հաճախորդների շահերը, երկու օրվա ընթացքում օպերատիվ կերպով մշակել է մինչեւ 1կգ քաշ ունեցող ծանրոցների համար սակագնային շեմեր, որոնք սկսում են 300 դրամից 1260 դրամի փոխարեն եւ որին կարող եք ծանոթանալ ստորեւ: Ավելին՝ Հայաստանի Հանրապետության փոստային կապի մասին օրենքի «Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանումը եւ կիրառումը»18.2 րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն «Փոստային կապի ազգային օպերատորը կարող է փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցել Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ԱՎԵԼԻ ՑԱԾՐ սակագնով` բացառելով գնային խտրականությունը: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետեւանքով փոստային կապի ազգային օպերատորի վնասները»: Ինչը նշանակում է, որ Հայփոստը կարող է իջեցնել սակագները, բայց ոչ բարձրացնել:

Ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում շատ են դեպքերը, որ օնլայն խանութները էլ ավելի ցածր սակագներ են վճարել:

«Հայփոստ» ընկերությունում ստացված ահազանգի միջոցով պարզ է դարձել, որ դեռ նախկին ժամանակներից խախտումներ են եղել եւ ապրանքային ներդիրով առաքանիները բիզնես իրականացնողների կողմից ձեւակերպվել եւ ուղարկվել են որպես փաստաթղթային առաքանի, ինչի արդյունքում մարդիկ օրենքով սահմանված սակագնից ցածր են վճարել:

Ի՞նչ է ձեռնարկել «Հայփոստ» ընկերությունը

«Հայփոստ» ընկերությունը մեկնարկել է կարգապահական քննություն, ինչպես նաեւ՝ խստորեն հրահանգավորել է աշխատակիցներին գործել դեռ 2001թ.-ից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշման եւ օրենքի շրջանակներում: Բացի այդ ՝ հաշվի առնելով քաղաքացիների բողոքն առ այն, որ տրամաբանական չէ եւ՛ 1 կգ քաշով ծանրոցների համար վճարել 1260 դրամ եւ 1 կգ-ից պակաս քաշով ծանրոցների համար վճարել նույն գինը՝ Հայփոստ ընկերության թիմը մշակել է մինչեւ 1 կգ ծանրոցների սակագնային շեմեր: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայփոստ ընկերության սահմանած սակագնային համակարգը տարածաշրջանի այլ երկրների ներհանրապետական փոստային նույնանմամ ծառայություններից էժան է 40%-ով:

Սիրելի ընկերներ, աշխատենք փոխշահավետ, բայց օրենքի սահմաններում:

Հայփոստ

Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ավելին
Ավելին