f

Անկախ

Ցավով նշում եմ, որ ունենք ընտանիք, որը հրաժարվում է դուրս գալ ուրիշի սեփականությունից. Աննա Հակոբյան


«Իմ քայլը» հիմնադրամը, հավատարիմ մնալով բարեգործության էթիկային եւ հարգելով իր շահառու ընտանիքների անձնական տարածքը, երբեք չի բարձրաձայնել եւ ի շահ Հիմնադրամի վարկանիշի չի օգտագործել նրանց օգնելու հանգամանքն ու առաջխաղացումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Աղքատության, արժանապատվության եւ աշխատանքի մասին»:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջնորդվելով «մի՛ վնասիր» սկզբունքով՝ հիմնադրամի շահառումներին զերծ ենք պահել հասարակության քննարկման թիրախը դառնալուց։

Շաբաթներ առաջ մի ամբողջ բազմանդամ ընտանիքի պատմություն դարձավ շահարկման թեմա, մամուլում ու սոցիալական ցանցերում բարձրացավ աղմուկ, դատապարտելիորեն խաղարկվեց ընտանիքի սոցիալական խոցելիությունը:

Դժբախտաբար, խնդրահարույց պատմություններ կարող են լինել միշտ, սակայն մեր բոլորիս պատասխանատվությունն է այդ ընտանիքներին եւ հատկապես նրանց անչափահաս երեխաներին զերծ պահել շահարկումների կիզակետում հայտնվելուց, պաշտպանել նրանց արժանապատվությունն ու իրավունքները, ցուցաբերել զսպվածություն մեր գնահատականներում։

Ցանկանում եմ անդրադառնալ վերոհիշյալ դեպքի նման առկա այլ պատմություններին: Անդրադարձիս նպատակն է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ առանց ցանկության, առանց կամքի ուժի, առանց կրթության եւ աշխատանքի հնարավոր չէ հաղթահարել աղքատությունը։

Երկու տարի շարունակ «Իմ քայլը» հիմնադրամի աջակիցների միջոցներով եւ Հիմնադրամի սոցիալական աշխատողների հետեւողական աշխատանքի շնորհիվ մի քանի ընտանիքներ եւս ստացել են շարունակական աջակցություն, այդ թվում՝ սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովում, ոլորտի տարբեր կառույցների ծրագրերում ներգրավում, կենցաղային պայմանների բարելավում, բարոյահոգեբանական աջակցություն, որոշ դեպքերում՝ նաեւ բարեսիրտ քաղաքացիների կողմից ժամանակավոր եւ անվճար տրամադրված կացարաններ:

Այս համալիր աջակցության շնորհիվ ընտանիքները կարող էին կատարել խնայողություններ, մասնակցել Հիմնադրամի առաջարկած մասնագիտական հմտությունների զարգացման վերապատրաստումներին եւ անցնել աշխատանքի։

Խորը մտահոգությամբ արձանագրում ենք, որ զարգացման ծրագրերից էապես ամրացած ընտանիքների կողքին ունենք նաեւ այնպիսինները, որոնք իրենց շահերին ուղղված միջոցառումներից օգուտ չքաղեցին՝ դրսեւորելով ապակառուցողական ու մերժողական կեցվածք եւ Հիմնադրամից աջակցություն ստանալուն զուգահեռ՝ հրաժարվեցին սեփական ոտքերի վրա ամուր կանգնելու փորձերից։

Ցավով նշում եմ, որ ունենք ընտանիք, որը հրաժարվում է դուրս գալ ուրիշի սեփականությունից․ ընտանիքն ինքնաբավ դարձնելու նպատակով՝ Հիմնադրամը երկու տարի շարունակ հետեւողականորեն փորձել է լուծել չափահաս անդամների զբաղվածության հարցը, սակայն նրանք հրաժարվել են։

Ունեցել ենք շահառու, որը սոցիալական էջերում տարածել է վարկաբեկիչ ապատեղեկություն՝ առ այն, որ Հիմնադրամը «սկզբից թոզփչոցի է անում, փողեր է ստանում նման ընտանիքների համար, հետո հրաժարվում է այդ ընտանիքին օգնելուց», այն դեպքում, երբ այդ նույն ընտանիքը երկու տարվա ընթացքում Հիմնադրամի ջանքերով բարերարից ստացել է շուրջ մեկ ու կես միլիոն դրամ, սակայն հրաժարվել է իր ուժերով եկամուտներն ավելացնելու առաջարկված բոլոր լուծումներից:

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս պատմություններին կողքին ունենք նաեւ ձեռքբերումներ, ունենք ընտանիքներ, որոնք Հիմնադրամի աջակցության եւ սեփական նպատակասլացության շնորհիվ կարողացել են հաղթահարել խնդիրներն ու փոխել իրենց կյանքը։

Հենց այդ հաջողության պատմություններն են, որ մեզ ստիպում են չհուսահատվել, շարունակել հավատարիմ մնալ մեր որդեգրած ուղուն։

Այս հարցում շատ կարեւոր է, որ մեր կողքին կան մեր ծրագրերը գնահատող մարդիկ, որոնք անշահախնդիր կանգնել են այս ընտանիքների կողքին, տեւական ժամանակ ցուցաբերել մարդասիրական աջակցություն: Շնորհակալություն։

Ցանկանում եմ ընդգծել, որ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը շարունակական աշխատանքներ է տանում ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որոնք միտված են իրապես բարելավել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքի որակը՝ հիմքում ունենալով անհատի արժանապատվությունը, ինքնուրույն կայանալու եւ հասարակության մեջ լիարժեք տեղ զբաղեցնելու կարեւորությունը:

Այս հարցում ջանքեր եւ ռեսուրսներ չենք խնայելու:

ՀԱՄԱՏԵՂԵՆՔ ՄԵՐ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՅԻ>:

Աննա Հակոբյան ՖԲ Գրառում

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին