f

Անկախ

Դավիթ Տոնոյանի մասին դիտարկվել են բազմաթիվ դրական հոդվածներ


2020թ-ի հուլիսի 5-ից 15-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 409 հոդված, որոնցից 4-ը եղել է բացասական, 39-ը՝ դրական, 366-ը՝ չեզոք։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին դիտարկվել են բազմաթիվ դրական հոդվածներ։

Մովսես գյուղի հոգեւոր հովիվ Տեր Աբելը գիշերվանից պարբերաբար տեղեկություններ է տրամադրում սահմանային իրավիճակի վերաբերյալ: Նա, անդրադառնալով սահմանային գյուղերում ապրողներին զենք տրամադրելուն, ասել է. «Չէ, էդպես չի կարելի անել, մենք համարյա թե բոլոր նախարարների հետ այդ հարցը քննարկել ենք։ Ե՛վ իմ սիրելի Դավիթ Տոնոյանի, հետ, երբ դեռեւս ԱԻ նախարար էր, էդ ժամանակ քննարկել էինք, որ ԱԻՆ զինված ստորաբաժանումներ լինեն գյուղում, եւ սա արդեն երկու տարի է՝ կա։ Շատ գյուղերում ԱԻՆ-ն իրականացնում է ծառայություն։ Այսինքն՝ զենք կա գյուղում, որը պետության պահպանության ներքո է։ Չի կարելի զենք տալ բնակչությանը․ սա անպատասխանատու իրավիճակ կստեղծի»:

Արձակագիր Դավիթ Սարգսյանը, անդրադառնալով սահմանային լարվածությանն, նշել է. «Մենք պետք է նկատի ունենանք թուրքի պարզունակ նենգությունը, խորամանկությունը, այն հնարքը, որ հնարավոր է նրանք հյուսիսում թեժացնեն վիճակը, իսկ հարավում՝ անցնեն ավելի խոշոր գործողությունների։ Լավ ճանաչելով եւ խոնարհվելով Դավիթ Տոնոյանի առաջ, որպես ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատու, վստահ եմ, որ կհայտարարվի ընդհանուր տագնապ՝ առաջին պատրաստակամություն, հայ-ադրբեջանական սահմանի բոլոր կետերում, սկսած Նախիջեւանից, վերջացրած Արցախի սահմանագծով»:

«Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանը Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ իր երախտագիտություն է հայտնել՝ երկարաժամկետ ծրագրերի շուրջ համագործակցության պատրաստակամության համար և, մասնավորապես, նշել. «Պարոն նախարար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության և Ձեր կողմից առաջարկած գաղափարների իրագործման համար, որոնք մեծ հաջողություններ են բերել պաշտպանության ոլորտին: Միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ իրատեսական եք համարում գիտության և ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ջանքերի գործադրումը: Պատրաստ ենք միասնական ուժերով նոր հաջողություններ գրանցել»:

Մեդիա պաշտպան ՖԲ Գրառում Դավիթ Տոնոյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին