РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռեփեր Քանյե Ուեսթը Հարավային Կարոլինայում առաջին հանդիպումն է անցկացրել ընտրողների հետ: Գրում է Gazeta.ru-ն:
Միջոցառման ընթացքում նախագահի թեկնածուն պաշտպանիչ ժիլետ է կրել, որի «Անվտանգություն» է գրված եղել։
Հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ ո՛չ քաղաքականությունը, ո՛չ երկիրը, ո՛չ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը և ոչ էլ ինքը «չեն կարող մեզ ազատել»:
«Միակ բանը, որ կարող է մեզ ազատություն տալ, հետևել այն ուխտերին, որոնք մեզ տրվել են Ավետյաց երկրի համար», - հավելել է Ուեսթը:
Երաժիշտը խոսել է նաև հղիության արհեսատական ընդհատման օրինականացման մասին, բայց նշել է, որ բացասական վերաբերմունք ունի դրա նկատմամբ: Նա հիշել է իր ընտանիքի պատմությունը և արտասվել, քանի որ ժամանակին հայրն առաջարկել է իր մորը աբորտ անել:
Բացի այդ, Ուեսթը հայտարարել է, որ իր առաջադրումը նպատակ չի ունեցել խլել աֆրոամերիկացիների ձայները ներկայիս թեկնածուներից:
Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու Ուեսթի մտադրության մասին հայտնի դարձավ հուլիսի 4-ին։
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատներին կներկայացնի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ հանրապետականներին: