f

Անկախ

«Հրապարակ».ՍԴ ամենահավանական թեկնածուները և ովքեր են դուրս մնացել


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է հանրապետության նախագահին հատկացված 21-օրյա ժամկետը, երբ նա պետք է ստորագրեր Սահմանադրական դատարանի մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների այն նախագիծը, որով կդադարեցվեն ՍԴ երեք անդամների լիազորությունները, որոնց վերաբերյալ սահմանադրական փոփոխություններ իրականացվեցին։ Ազգային ժողովի նախագահի համար հնգօրյա ժամկետ է նախատեսված, որպեսզի ստորագրի օրենքը, եւ այն մտնի ուժի մեջ։

Ենթադրվում է, որ Արարատ Միրզոյանը չի ձգի հինգ օր եւ հենց այսօր կստորագրի օրենքը, որպեսզի իշխանությունն օր առաջ հանձն առնի իր երազանքների ՍԴ-ն կազմավորելու գործը, առաջադրեն ՍԴ նոր թեկնածուներ եւ բարձր դատարանը համալրեն իրենց սրտի դատավորներով։ Հատկապես, որ սահմանադրական փոփոխություններով այդ գործընթացին երկամսյա ժամանակ է հատկացված, եւ մինչեւ օգոստոսի 26-ը պետք է ձեւավորվի ՍԴ նոր կազմը։

 

 

Հիշեցնենք․ հունիսի վերջին ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններ ընդունեց, որոնց համաձայն` Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի պաշտոնավարել դատավորի կարգավիճակում։ Դադարեցվեցին երեք դատավորների` Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, նրանց պաշտոնավարման ժամկետը գերազանցում էր 12 տարին։

Սահմանադրության համաձայն` ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում մեկ թեկնածու է առաջարկում, եւս մեկին առաջարկում է կառավարությունը, երրորդին` Դատավորների ընդհանուր ժողովը։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար՝ կառավարության, ՀՀ նախագահի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, երկամսյա ժամկետում։

Իշխանության մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ իրավասու մյուս մարմինները՝ ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը, թեկնածուներին ներկայացնելու են ֆորմալ առումով, դրանք համաձայնեցված են լինելու քաղաքական բարձր իշխանության հետ։ Սակայն ամբողջ հարցն այն է, որ իշխանությունը թեկնածուների փնտրտուքների մեջ է՝ մի կողմից ուզում է կառավարելի ու կանխատեսելի դատավորներով համալրել բարձր դատարանը, մյուս կողմից՝ սկզբունքայիններն ու պրոֆեսիոնալները չեն համաձայնում մտնել այս հակասահմանադրական եւ հեռանկար չունեցող գործընթացի մեջ՝ մտավախություն ունենալով, որ վաղ թե ուշ գործընթացը հակասահմանադրական է ճանաչվելու։

Եվ երրորդ կողմից՝ ՍԴ-ում ամեն մի իրավաբան չի կարող աշխատել, եւ այս իմաստով՝ հավատարիմ, կոմպետենտ եւ ցենզին համապատասխանող թեկնածու գտնելը բարդանում է։ Մեզ ասացին նաեւ, որ մինչ օրս շրջանառված թեկնածուներից իշխանականները հրաժարվել են՝ հաշվի առնելով նրանց նկատմամբ հանրային ոչ միանշանակ վերաբերմունքը։ Այդ շարքում են, հիշեցնենք, Գագիկ Ջհանգիրյանը, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, Հրանուշ Խառատյանի փեսան՝ Կարապետ Բադալյանը, եւ այլք։

Ավելի հակված են անհայտ թեկնածուների առաջադրմանը, որոնք գործընթացը լրացուցիչ խոցելի չեն դարձնի։ Այդուհանդերձ, իշխանության մեր աղբյուրները չեն բացառում, որ կառավարությունը կառաջադրի արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Արտակ Զեյնալյանին։

Այս պահին նա ամենառեալ թեկնածուն է։ Բայց եթե անգամ այս մի թեկնածուն որոշված է, եւս երկու թեկնածու է հարկավոր։ Եվ եթե հիշենք, թե ինչ դժվարությամբ մեկ տարի առաջ ընտրվեց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, պարզ կդառնա, որ այս պարագայում էլ հեշտ չի լինելու։

Հուլիսի 31-ին նախանշված Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի իրենց կողմից ներկայացվելիք Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի անունը: Նա վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանն է, որին համակարգում բնութագրում են որպես բարեխիղճ մասնագետի, նաեւ Սահմանադրական դատարանում աշխատելու փորձ ունի՝ 1996-2003 թվականներն աշխատել է որպես աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` դատավորի օգնական: 2003- 2013 թվականները՝ աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետ:

Սակայն Հակոբյանն էլ մի «թերություն» ունի՝ Գագիկ Հարությունյանի կադրն է, նրա օգնականն է եղել։ Հնարավոր է, որ նախագահ Արմեն Սարգսյանին թույլ տան իր ուզած մարդուն գործուղել ՍԴ՝ որպես փոխհատուցում իշխանություններին այս պրոցեսում ցուցաբերած աջակցության, իսկ թե ով է լինելու այդ թեկնածուն, դեռեւս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ վերջերս ընդունած փոփոխություններից մեկով էլ հնարավորություն տրվեց, որպեսզի երեք դատավորներին էլ ԱԺ-ն կարողանա ընտրել միաժամանակ՝ նույն օրը, արագացված գործընթացով։ Դատելով մեծամասնություն լինելու հանգամանքից եւ նրանց պահվածքից՝ դա կհաջողվի, մնում է թեկնածուների հարցում գան ընդհանուր հայտարարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սահմանադրական դատարան Հայաստանի ազգային հավաքական դատավոր

Այլ հոդվածներ հեղինակից

Յուրի Կոտենոկ. Զանգելանը Բաքվի 2-րդ բլիցկրիգի ձախողումն էր
Մակրոն-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում մանրամասն քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը
Առաջխաղացումը հարավային ուղղությամբ՝ Արաքս գետի երկարությամբ ձգվող հարթավայրի նեղ հատվածով, ադրբեջանական բանակի համար մեծ բարդություններ է ստեղծում. Կոց
Վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է դիվանագիտական եւ ռազմական ճակատում բեկում մտցնել. Իշխան Սաղաթելյան
Կիևը ռազմական օգնություն չի տրամադրելու կողմերին.ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանություն
Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
Այս զրպարտությունը շատ լրջորեն վիրավորանք կպատճառե ինձ. «Ղարաբաղ տելեկոմի» նախկին տնօրեն. Hraparak.am
ՀՀ ՊՆ֊ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածների է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին
Լրատվության սահամանափակումները ամենևին էլ պատերազմական իրավիճակի մասին չեն, այլ ընդդիմադիրներին լռեցնելու
Ալիևի ու Էրդողանի կողքին պատերազմի հանցագործներ են Հայաստանում հայ ժողովրդի դեմ տեղեկատվական պատերազմ վարողները
երբ թուրքերի գործերը վատ են կամ խնդիրները լեզգիների հետ սրվում են, հարձակվում են թափով, մեղադրանքներ ռուսների հասցեին
Գևորգ Գորգիսյանը վարակվել է կորոնավիրուսով
Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հաղորդումները հաստատում են, որ Արցախյան ռազմաճակատի հարավային ուղղությունում փաստացի ոչնչցաված է խոշոր բանակային ստորաբաժանում, համարյա ամբողջությամբ
Գնդապետներ Աշոտ Ղազարյանն ու Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
Դատախազը ՇՀԿ շրջանակներում բարձրացրել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հարցը
ՀՀ նախագահի աշխատակազմը կաջակցի Հայաստան տեղափոխված արցախցի ընտանիքներին
Մենք, որ հարատև ենք
Դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ դիմում-բողոքների ընդունումը
Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Սեղմեք ձեր ատամները, կծեք ձեր լեզուները. Արմեն Աշոտյան
Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 16-ից 19-ը. Մեդիա պաշտպան
«Հարավում ճակատի կայունացումից հետո ԼՂ հակամարտող կողմերը պատրաստ կլինեն բանակցություններին և արդեն իրական հրադադարին». Известия-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրել
Պատերազմի երկարաձգումը բթացնում է էմոցիաները. Վլադիմիր Մարտիրոսյան
Ուշքի եկե՛ք, ժողովուրդ, ոչ մի նվնվոց, պատերազմում նաև նահանջ է լինում. Կարին Տոնոյան
Արցախում զոհվել է Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևակ Սաղաթելյանը
Ավելին
Ավելին