Աշխարհում ավելի քան 600 հազար մարդ կորոնավիրուսի զոհ Է դարձել, իսկ վարակվածների թիվը 14,3 միլիոն է կազմում։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
ԱՀԿ-ի տվյալներով ՝ վերջին 24 ժամվա ընթացքում վարակի հետևանքով 5 111 հիվանդ է մահացել: Բժիշկներն աշխարհում վարակի 229,780 նոր դեպք են արձանագրել։
Զոհերի ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 603 691-ի, վարակվել է 14 348 858 մարդ:
Չինաստանի իշխանությունները 2019 թ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է հանդիսանում, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց, որ նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին։