f

Անկախ

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթից մեկ ժամ առաջ ի՞նչ գործ է ունեցել փոխնախարար Գրիշա Թամրազյանը ԴԱՀԿ շենքում. Ռուբեն Հայրապետյան


ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծվել է սերիական ապօրինությունների մի շղթա՝ հին համակարգը վերարտադրելու նպատակով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Նա թվարկեց ԿԳՄՍՆ-ի կողմից իրականացված ապօրինությունների շարքը՝ նշելով. «Տնտեսագիտկան համալսարանի գործող ղեկավարն ապօրինի է այդ պաշտոնը զբաղեցնում՝ առերեւույթ դիտավորությամբ: Ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է ապօրինի անդամներով՝ նախարարության իմացությամբ: Նույն նպատակով տնտեսագիտական համալսարանում ուսանողների փաստացի ռեկետ է իրականացվում: Նախարարությունը հուլիսի 16-ին կեղծ հայտարարություն է տարածել, այսինքն ինքնիրավչությամբ է զբաղվել: Նախարարությունը ապօրինաբար ռեկտորի ընտրություն է կազմակերպել առանց խորհրդի նիստ հրավիրելու եւ խորհրդի անդամներին ծանուցելու:

Հիմա կասեմ բաներ, որ ձեր ականջներին չեք հավատա, բայց դա ճշմարտություն է. հունիսի 29-ին Տնտեսագիտական համալսարանի նոր ղեկավարին ԿԳՄՍ նախարարը նշանակել է ղեկավարվելով դպրոցների մասին իրավական ակտով: Երբ ես դա բացահայտեցի, եղավ նախարարության պաշտոնական պարզաբանումը, որ դա ընդամենը աշխատակցի անփութության հետեւանք է: Այստեղ հետաքրքիրն այն է, որ նախարարի ցանկացած հրաման նախքան նախարարի սեղանին հայտնվելը անցնում է մի քանի պաշտոնյաների ձեռքի տակով:

Ես հայտարարել եմ, որ այն անձին, որին փորձում եք փոխանցել համալսարանի ղեկը, դուք դա չեք կարող անել, որովհետեւ նա օրենքով սահմանված կարգով չի համապատասխանում ռեկտորի ներկայացված պահանջներին: Բայց իրենց օրենքը չի հետաքրքրում եւ ուզում են չորով անցկացնել այդ մարդուն: Խոսքը վերաբերում է ուսումնական գծով պրոռեկտորին: Եվ դրա համար իրենք հորինում են ավելի զավեշտալի իրավական ակտ, այս անգամ արդեն ղեկավարվելով ՊՈԱԿ-ների մասին օրենքի կոնկրետ դրույթով, որը ռեկտորի գործուղում եւ արձակուրդ գնալու մասին է: Այսինքն եթե ռեկտորն արձակուրդում է, ապա այդ հիմքով կարելի է պարտականությունները հանձնարարել այլ անձի:

Նրանք խնդիր ունեն, որ նախկին պաշտոնակատարի հրաժարականից հետո այս միջանկյալ ժամանակահատվածում կառավարումը չհանձնեն մեկին, որը կարող էր իրենց համար անվստահելի մեկը լինել: Դրա համար միակ վստահելի թեկնածուն նա էր, ում ապօրինաբար նշանակեցին պաշտոնակատար»,-ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով, փաստացի այսօր ունենք մի վիճակ, որ ռեկտորի պարտականությունները կատարողի բոլոր հրամանները առոչինչ են, եւ այս ամենով հիմա զբաղվում է նաեւ Պետական վերահսկողության ծառայությունը:

«Հաջորդը, ՀՊՏՀ ռեկտորի մրցույթից մեկ ժամ առաջ ի՞նչ գործ է ունեցել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ԴԱՀԿ շենքում: Հիշեցնեմ, որ դրանից ընդամենը րոպեներ անց հանվում է մրցույթի արգելանքը եւ դրանից ժամեր անց Գրիշա Թամրազյանի մտերիմը (խոսքը Դիանա Գալոյանի մասին է-խմբ) ընտրվում է ռեկտորի պաշտոնում:

Խորհրդի նախագահը, որը պետք է ընտրվի ռեկտոր, մրցույթի արգելանքը դուրս գալու մասին տեղեկանում է 5 րոպե առաջ: Բառացիորեն նրան բերման են ենթարկում եւ տեղեկացնում, որ արգելանքը հանվել է: Արդյոք փոխնախարարի պարտականությունների մեջ է մտնո՞ւմ թուղթ տանել-բերելը արգելանքը հանելու մասին: Հոգաբարձուների խորհրդի նախագահը հրապարակավ հայտարարել է, որ չի կարողացել ապահովել խորհրդի անդամների մասնակցությունը, քանի որ 5 րոպե առաջ է ստացել որոշումը: Մինչդեռ օրենքը պահանջում է ապահովել մասնակցությունը»,-ընդգծեց ռեկտորի նախկին պաշտոնակատարը:

Նա հիշեցրեց, որ ինքը դատական հայց է ներկայացրել, մինչ այդ ԿԳՄՍ-ին տեղեկացնելով, որ խորհրդի անդամներ կան, որոնք օրենքի խախտումով են հայտնվել խորհրդի կազմում. «Բանն այն է, որ Խորհրդի 25 տոկոսը պետք է լինեն ուսանողներ, սակայն այդ 8-ից 4-ը ավարտել են համալսարանը եւ այս պահին ուսանող չեն: Բացի այդ, 25 տոկոսը պետք է լինեն պետական պաշտոն զբաղեցնող անձինք ու էլի 8-ից 4-ը պետական պաշտոն զբաղեցնող չեն:

Մյուս կողմից ռեկտորի պաշտոնակատարը խորհրդի անդամներից գաղտնի նամակ է գրում ԿԳՄՍՆ-ին՝ խնդրելով կասեցնել համալսարանի հիմնադրամ դառնալու գործընթացը: Այն կասեցվում է եւ նշանակվում է ՊՈԱԿ-ի մրցույթ:

Ընդ որում, մրցույթի կալանքը վերացնելու որոշումից հետո ես անմիջապես բողոքարկել եմ վերաքննիչ դատարան, ինչը նշանակում է, որ այդ որոշումն ուժի մեջ մտած չէ: Ընդ որում, դատարանի որոշման մեջ նշված է, որ այդ որոշումը չի կարող բողոքարկվել, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Այստեղ ԴԱՀԿ-ն նույնպես պետք է պատասխան տա, որը ըստ էության կատարել է ուժւի մեջ չմտած դատական ակտը: Այժմ գործը վերաքննիչ դատարանում է:

ԿԳՄՍ նախարարությունը հուլիսի 16-ին,մրցույթի նախորդ օրը հայտարարում է, որ մրցույթ է տեղի ունենալու հուլիսի 17-ին, այն դեպքում, երբ մրցույթի արգելանքը հանվել է հուլիսի 17-ին:

Ես վստահ եմ, որ ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունը կրթության ոլորտում այս ամենաթողությունը, իսկ հեղափոխական ներկայացող որոշ անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,-հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:

ՀՀ ԿԳՄՍ ՀՊՏՀ Ռուբեն Հայրապետյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին