f

Անկախ

Մարդու կարողություններն անսահմանափակ են․․․


«Անկախը» շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Այսօրվա մեր զրուցակիցը  «Մենք Կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ, հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող Արմինե Սահակյանն է։

-Տիկին Սահակյան, մեր ընթերցողին ներկայացնենք, թե ի՞նչ գործունեություն է ծավալում «Մենք Կարող ենք» հ/կ-ն, և ինչպե՞ս եք հաղթահարում համավարակի հետ կապված դժվարությունները։

-«Մենք Կարող ենք» կազմակերպությունը զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների, նրանց ընտանիքների շահերի պաշտպանությամբ։ Մեր գործունեության շրջանակները բավականին լայն են, որովհետև աշխատում ենք և՛ ուսուցիչների ու բարձր դասարանցիների, և՛ հաշմանդամություն ունեցող ու չունեցող երեխաների ծնողների հետ։ Այժմ աշխատում ենք նաև ընդլայնել հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնակցությունն այս կամ այն ոլորտներում, հատկապես որ մեր ներգրավվածության բնագավառներն էլ աստիճանաբար շատանում են։

Կազմակերպությունում գործում է ներառական զարգացնող կրթական խմբակ․ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները միասին հատուկ մշակված ծրագրով սոցմանկավարժի, հոգեբանի, գեղանկարչության, երաժշտության և լուսանկարչության (ունենք նաև ֆոտոշոփի դասընթացներ) մասնագետների հետ խմբակային կուրս են անցնում։

Համավարակի սկզբում շատ շփոթված էինք, անգամ տագնապի զգացողություն կար։ Բոլորի պես չգիտեինք՝ ինչի հետ գործ ունենք։ Մի փոքր հապաղելուց, գործերը հետաձգելուց հետո հասկացանք՝  իրավիճակն, ավաղ, շուտ չի շտկվի, և աշխատանքային խմբի հետ քննարկումներից հետո որոշեցինք մեր գործուենության ողջ ֆորմատը գլխիվայր փոխել․ անցանք օնլայն ձևաչափի։ Այստեղ ևս մեծ էր մտավախությունը, քանի որ գործ ունենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ՝ հաշմանդամության տարբեր ձևերով։ Եվ միշտ չէ, որ հնարավոր է կանխատեսել բոլոր ռիսկերը, օրինակ՝ համակարգչով աշխատանքի ընթացքում նրանց դրսևորման առանձնահատկությունները։ Երբ երեխաները ֆիզիկապես էին ներկա լինում կազմակերպության դասերին, նրանց առավել հեշտ էր կենտրոնացնել և փոխանցել անհրաժեշտ գիտելիքներն ու ջերմությունը։ Իսկ երբ մնացինք համակարգչի էկրանի հետ դեմ հանդիման, սկսեցինք հիմնականում աշխատել ոչ թե խմբային (39, այժմ արդեն 41 երեխա), այլ՝ անհատական, որ համեմատաբար հեշտությամբ գրավենք երեխայի ուշադրությունը, պահենք համակարգչի դիմաց, զարգացնենք համակարգչային կարողություններն ու հմտությունները։ Ահռելի մեծ աշխատանք է պահանջում սովորեցնել երեխաներին թեկուզ խոսել ոչ թե միասին, այլ հերթով, պահպանել լռություն, աղմուկ չանել, անհրաժեշտության դեպքում միացնել ու անջատել խոսափողը և այլն։ 

Այս ամենի մեջ միայն մի բան էր հստակ․ չպիտի հանձնվենք։   

-Ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք և ի՞նչ բացահայտումներ արեցիք այս ամիսներին։

-Այժմ ունենք այնպիսի ձեռքբերումներ, որոնց մասին երազել անգամ չէինք կարող․ խորը աուտիզմով և խորը մտավոր խնդիրներ ունեցող երեխաներն ինքնուրույն կարողություններ են ձեռք բերել․ միայնակ միացնում և անջատում են ծրագիրը, 40 րոպե մնում նստած և այլն։ Ուստի սխալ է երեխաների կարողությունների մասին միանգամից պատկերացում կազմելը․ կարևորը հնարավորությունների ստեղծումն է, որից հետո նրանք այնքան նոր հմտություններ կզարգացնեն, որ մենք չենք էլ պատկերացնում։ Այն երեխաները, որ ոչ միայն համակարգչից օգտվելու հմտություններ չունեին, այլև դժվարանում էին գրել-կարդալ, նորովի բացահայտեցին իրենք իրենց։ Վերջին ամիսների դժվարությունները ևս մի անգամ ապացուցեցին՝ մեր անսահմանափակ կարողություններ ունենալը ոչ թե գեղեցիկ թևավոր խոսք է, այլ՝ ճշմարտություն․ մարդն, անկախ իր խնդրից, ունի վերափոխվելու, վերակազմավորվելու, նորը ընկալելու և նորի մեջ զարգանալու շատ մեծ ներուժ։

Իհարկե, չմոռանանք՝ ոչինչ չի փոխարինի միմյանց և մասնագետների հետ շփվելու իրական զգացողություններին։

Համավարակը մեզ սովորեցրեց նաև զգալ փոքր ձեռքբերումների համը։ Մենք այս ընթացքում առաջ ենք գնացել միաժամանակ փոքր ու մեծ քայլերով։

-Ինչպե՞ս կայուն մնացիք այս ամիսներին։

-Ինձ շատ օգնեց իմ աշխատանքային թիմը, այն ընտրյալ մասնագետները, որ, անկախ ահռելի աշխատանքից, կարողացան և կարողանում են իրականացնել հնարավոր ու անհնար ամեն բան՝ այս դժվար իրավիճակում մշտապես մնալով երեխաների կողքին։ Նրանց շնորհիվ է, որ երեխաները կարողացան մեկուսացման պայմաններում, անընդհատ լինելով փակ տարածքում, հաղթահարել դժվարությունները և միանալ մեր դասերին։ Իսկ մեր խնդիրը ոչ թե  ակադեմիական գիտելիքներ փոխանցելն է, այլ երեխաների կողքին լինելը՝ նրանց կարիքներին համապատասխան։

Մենք մշտապես տեր եղանք մեր որդեգրած գաղափարներին և չկորցրեցինք մոտիվացիան։ Ամեն շաբաթ մեծ քննարկում ենք ունենում մեր աշխատանքային թիմով՝ շեշտը դնելով հենց հասարակ թվացող խնդիրների վրա և փորձում գտնել դրանց լուծումները։ Ես երջանիկ եմ ուղղակի, որ մեր թիմն այսպիսին է։  

-Ծնողներն ինչպե՞ս մասնակից եղան այս ընթացքին։

-Ծնողների դերը շատ մեծ էր․ առանց նրանց պատրաստակամության, պարտաճանաչության այս ամենը կազմակերպելը շատ բարդ կլիներ, մանավանդ սկզբից, երբ երեխաները ծնողների աջակցությունն առավել շատ ունեին։ Համավարակի այս շրջանը շատ բարդ էր հենց նույն ծնողների համար, բայց բոլորով միասին սովորեցինք լինել պարտաճանաչ և ճիշտ կազմակերպել մեր առօրյան։

Հավելեմ, որ 55 ծնողի համար կազմակերպեցինք «Ամառային դպրոց»։  Նրանց հետ 12 վիրտուալ հանդիպում ունեցավ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանը՝ անդրադառնալով ծնողների բարձրացրած թեմաներին՝ կորոնավիրուսի հաղթահարման ձևեր, ճգնաժամային պայմաններում երեխայի հետ վարվեցողության կանոններ, դեռահասների առանձնահատկություններ, ընտանեկան կոնֆլիկտներ և այլն։  Արձագանքները շատ դրական էին։ Այս հանդիպումներն օգտակար եղան նաև ինձ համար՝ որպես հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող։

-Անդրադառնանք «Միասին սովորելը երջանկություն է» ծրագրին, որի շրջանակներում է հենց մեկնարկել «Ամառային դպրոցը»։

-Ծրագիրը սկսվել էր դեռ հունվարին՝ նախատեսելով աշխատել հաշմանդամություն ունեցող և չունեցող 70 երեխաների և նրանց ծնողների հետ։ Այն ենթադրում էր մեր կազմակերպության տարածքի բարելավում, նյութատեխնիկական բազայի հարստացում և այլն։ Ինչպես նաև մարտ ամսից ծրագրել էինք այն բոլոր ծառայությունների մատուցումը, որ հիմա իրականացնում ենք օնլայն։ Ծրագրում նախատեսված էր ծնողական դպրոցի հիմնում, ծնողների նոր մասնագիտություն (սեղանի ձևավորում) ստանալու հնարավորություն, բայց համավարակը խանգարեց մեզ։ Արդյունքում ողջ ծրագիրը դարձրեցինք օնլայն։ Հետաձգել ենք միայն ծնողների սեղանի ձևավորման դասընթացները՝ հույս ունենալով իրականացնել աշնանը։ Բայց եթե հանկարծ այս վիճակը շարունակվի, դրա ելքն էլ կգտնենք։

Ընդհանուր պարապմունքները շարունակվելու են մինչև դեկտեմբերի վերջ։ Համավարակի այս շրջանում երեխաներին մենակ թողնելը հանցագործություն կլիներ։  

-Նախորդ տարվանից Ձեր «Արեգակ» կրթական զարգացնող վեբ-հավելվածը հաստատվել է որպես ուսումնաօժանդակ նյութ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար։ Համավարակի ամիսներին որքանո՞վ այն օգտակար եղավ։

-Մեր աշխատանքային խմբի մեծ ձեռքբերումն է «Արեգակը»,  որն այս ամիսներին ոչ միայն մեզ օգտակար եղավ, այլև լայն տարածում գտավ։ Երկու ամսում ունեցանք 4000-ից ավելի օգտագործողներ։ Ըստ մեր հարցումների՝ «Արեգակը» ուսուցիչների համար դարձավ հետաքրքիր գործիք՝ օգնելով հատկապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հետ աշխատելիս։ Մենք շատ ուրախ ենք այս ամենի համար, բայց ընթացքում բախվեցինք հետևյալ խնդրին։ «Արեգակն» ի սկզբանե միտումնավոր ստեղծել էինք միայն համակարգչի օգտագործման համար, որ համակարգչային հմտությունների զարգացումը նվազ վտանգավոր լիներ երեխաների համար։ Սակայն այս ընթացքում պարզվեց՝ երեխաների մեծ մասն օգտվում են սմարթֆոններից, և որքան էլ խուսափենք «Արեգակի»  մոբայլ տարբերակից, այն մեր առաջիկա գործերի շարքում է այս պահին։

-Հունիսի վերջին Դուք ընդգրկվեցիք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի կազմում: Այս ոլորտում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունը։

-Ակնկալիքներս շատ մեծ են, հատկապես որ խորհրդի կազմում ընդգրկված են փորձառու մարդիկ, որ կկարողանան ներդնել իրենց ջանքերն՝ ավելի ներառական հասարակություն ունենալու համար։ Հուսով եմ՝ կկարողանամ նաև իմ ակտիվ մասնակցությունն ունենալ թե՛ որպես հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող, թե՛ որպես «Մենք Կարող ենք» հ/կ-ի ղեկավար՝ օգտագործելով տարիների իմ փորձն ու խնդիրը կրելու առանձնահատկությունները։

Այս ընթացքում մեր կազմակերպությունն, ի դեմս ինձ, ընդգրկվել է նաև Քաղաքապետարանին կից Սոցիալական պաշտպանության խորհրդում, որի առաջին նիստը կայացավ օրերս օնլայն հարթակում։ Դրանից հետո ես մեծ հույսով ու հավատով լցվեցի, որ խորհուրդը (ընդգրկված են բազմապիսի ոլորտների պրոֆեսիոնալ մասնագետներ) շատ կարևոր դեր պիտի ունենա՝ նպաստելով անհատի համայնքում ապրելուն, ներառվելուն և զարգանալուն։   

-Տիկին Սահակյան, ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում Ձեր աշխատանքում, և որքանո՞վ այն կայուն մնաց վերջին ամիսներին։ 

-Մեր կարգախոսն է՝ մարդու կարողություններն անսահմանափակ են, բայց մյուս կողմից էլ, նրան պիտի տալ հնարավորություն՝ բացահայտելու իր իսկ ուժեղ կողմերը։ Մենք իրականում հենց այսպես ապրում ու աշխատում ենք, և երեխաներին ու երիտասարդներին, ինչպես նաև նրանց ծնողներին օգնում ինքնաբացահայտվել ու զարգանալ։

Այսպիսին ենք մենք․ այլ ճանապարհ չգիտենք․․․

                                                                                                                                            Արփի Խաչատրյան

Արմինե Սահակյան «Մենք Կարող ենք» նոր կորոնավիրուս

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին