f

Անկախ

ՏՄՊՊՀ-ում ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել գովազդի շուկայի վերաբերյալ


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր քննարկում էր կազմակերպվել հեռուստատեսության և թվային հարթակների միջոցով գովազդի տարածման ոլորտում իրականացվող ուսումնասիրության վերաբերյալ, որը վարել է ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը: Քննարկմանը մասնակցել են մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ հեռուստատեսության և թվային հարթակների միջոցով գովազդի տարածման ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը հարցումներ էր ուղարկել լրատվամիջոցներին, կայքերին և գովազդային գործակալություններին: Այդ առնչությամբ հանձնաժողովը հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ էր հանդես եկել: ԶԼՄ-ների ներկայացուցիչները պատրաստակամություն էին հայտնել մասնակցել հանդիպմանը գրավոր հարցում ուղարկելու և հանձնաժողովի կողմից պատասխան ստանալու պարագայում, ինչը նույնպես ապահովվել է:

ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է ուսումնասիրության հիմնական նպատակը: Նա պարզաբանել է, որ ուսումնասիրությունը լրատվամիջոցների դեմ ուղղորդված չէ, նրանց գործունեությանը կամ ֆինանսական աղբյուրների բացահայտմանը չի վերաբերում, և այս ուղղությամբ բոլոր շահարկումներն անտեղի են:

«Հանձնաժողովի միակ նպատակն է բացահայտել գովազդի շուկայի կառուցվածքը, կենտրոնացվածության աստիճանը, հնարավոր իրավական խնդիրները, մուտքի խոչընդոտները, գերիշխող դիրք ունեցող ընկերությունների առկայությունը կամ բացակայությունը»,- պարզաբանել է Հայկ Կարապետյանը:

  Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովն ամեն տարի  առնվազն 5 ապրանքային շուկաներում ուսումնասիրություն է իրականացնում, իսկ գովազդի շուկայի ընտրության համար հիմք են հանդիսացել տարբեր տարիներին հնարավոր հակամրցակցային գործողությունների վերաբերյալ հանձնաժողով ներկայացված բողոքները:

  Ուսումնասիրության շրջանակում հարցումներ են ուղարկվել Երևանում և հանրապետական սփռում ունեցող բոլոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին, ինչպես նաև www.similarweb.com և www.alexa.com հարթակների հրապարակային ինֆորմացիայի համադրության արդյունքում ընտրված 2020 թվականի մարտ ամսվա դրությամբ առավել բարձր վարկանիշ ունեցող (ըստ այցելությունների) և կայքէջերում գովազդ տեղադրող առաջին 10 ընկերությունների համեմատության և համադրության արդյունքում  առանձնացված 13 տնտեսվարող սուբյեկտների: Հայկ Կարապետյանի խոսքով՝ կայքերին դիմելու միջոցով հանձնաժողովը բացահայտել է գովազդային գործակալներին, որոնց երկրորդ փուլով հարցումներ են ուղարկվել: Այդ տեղեկատվության ամփոփման արդյունքում հանձնաժողովը կընդլայնի էլեկտրոնային հարթակների ցանկը` ընդգրկելով առավել մեծ իրացման ծավալներ ունեցող տնտեսվարողներին: Հանձնաժողովի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ երրորդ փուլով դիմելու են գովազդ պատվիրող ընկերություններին՝ շուկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու  նպատակով:

Հայկ Կարապետյանը նշել է նաև, որ պատրաստակամ են լսել բոլոր մտահոգությունները և շուկային վերաբերող այլ խնդիրների առկայության դեպքում դրանք նույնպես քննարկման առարկա դարձնել ուսումնասիրության շրջանակում:  

ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրացրել են մի շարք հարցադրումներ և մտահոգություններ, որոնց շրջանակում մանրակրկիտ քննարկում է ծավալվել:

ՏՄՊՊՀ

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին