f

Անկախ

ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում


Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ 

64-ամյա Գագիկ Խաչատրյանը, ով ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար: Խաչատրյանի փաստաբանական թիմը բազմիցս բարձրաձայնել է այս հարցը ՀՀ բոլոր ատյաններում ու իրավասու մարմիններում, այդ թվում՝ քննչական մարմնին, դատախազությանը և ՀՀ դատարաններին, սակայն վերջիններս հետևողականորեն անտեսել և անտեսում են այդ նախազգուշացումները՝ զրկելով Գագիկ Խաչատրյանին իր հիմնարար իրավունքներից՝ համարժեք բուժում ստանալու: Փաստաբանական թիմը դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ու իրավապաշտպան կառույցների։ 

Ընդ որում, տեղեկացնենք, որ ինչպես քննչական մարմնի, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարի պահանջով ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով 3 բժշկական կոնսիլիումներ են իրականացվել ՀՀ առաջատար բժիշկ-մասնագետների մասնակցությամբ՝ սկսած 2019թ. հուլիսի 4-ից, և իրենց իսկ նախաձեռնած կոնսիլիումների կողմից տրված եզրակացությամբ հաստատվել է, որ Գագիկ Խաչատրյանն ունի ողնաշարի ստենոզի վիրահատական շտկման անհրաժեշտություն, որը սակայն ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել, քանի որ առաջնային ինպլանտը դրված է եղել արտերկրում և 2015թ. -ից պարբերաբար բուժում է ստանում։  

Վերջնականապես համոզվելով, որ իրավասու պետական մարմինները, կաշկանդված լինելով սույն քրեական գործի ոչ իրավական տրամաբանությամբ, ոչ միայն չեն ապահովելու Գագիկ Խաչատրյանի համարժեք բուժման ապահովումը, այլև բոլոր հնարավոր եղանակներով խոչընդոտելու են դրա իրականացմանը և շարունակելու են պահել կալանքի տակ՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը, 2020 թվականի հունիսի 11-ի նրա փաստաբանական թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն նույն դատարան ուղարկած դիմումով խնդրել է Հայաստանի Կառավարությունից պահանջել՝ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և թույլ տալ մասնագիտական բուժում  ստանալ։ 

Կառավարությունը փորձելով հերքել իր իսկ նախաձեռնությամբ իրականացված բժշկական կոնսիլիումների եզրակացությունները, մեկ օրվա ընթացքում իրականացրել է միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովների փորձաքննության և ուղարկել է ՄԻԵԴ եզրակացություն, որում նշվել է, թե իբրև Գագիկ Խաչատրյանը ոչ միայն վիրահատության, այլև ֆիզոթերապևտիկ և վերականգնողական բուժման կարիք չունի, փոխարենն ընդամենը ցավազրկողներով կարող է բավարարվել։ Չնայած այդ կասկածելի փորձագիտական եզրակացության առկայությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020 թվականի հուլիսի 21-ին որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի դիմումը բավարարելու մասին և ՀՀ կառավարությունից պահանջել է ապահովել, որ Գագիկ Խաչատրյանը ստանա համարժեք բուժօգնություն, որը համապատասխանում է իր առողջական վիճակին՝ իր ընտրած բուժաշխատողների կողմից:

Ցավում ենք, որ նույնիսկ ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար նման ակնհայտ վտանգների առկայության պարագայում ստիպված ենք համարժեք բուժման ապահովման իրավունքի իրականացմանը հասնել միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտության արդյունքում և պահանջով
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանական թիմը 11 ամսվա ընթացքում բարձրաձայնել է տասնյակ իրավախախտումների ու ճնշումների, այդ թվում նաև Խաչատրյանի որդիների նկատմամբ ապօրինի ու իրավական տրամաբանությունից դուրս հետապնդման մասին։ Ճնշումները, ապօրինի խուզարկություններն ու հետապնդումները դրսևորվել է նաև ընտանիքի այլ անդամների ու հարազատների նկատմամբ։

ՄԻԵԴ Գագիկ Խաչատրյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին