f

Անկախ

Կուտակային կենսաթոշակային համակարգում բարեփոխումը թույլ կտա խուսափել փոխհատուցումների չարդարացված ցածր մակարդակից


Կուտակային կենսաթոշակային համակարգի ոլորտում ընդունված բարեփոխումը թույլ կտա խուսափել փոխհատուցումների չարդարացված ցածր մակարդակից: Այս մասին, այսօր, հուլիսի 22-ին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ուժի մեջ մտած փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը։

Նրա խոսքերով, փոփոխությունների համաձայն, եկամտի առավելագույն մակարդակը, որից բարձր կուտակային սոցիալական վճարները չեն հաշվարկվում, 500 000-ից ավելացել է մինչեւ նվազագույն աշխատավարձի 15-ապատիկը, ինչը ներկայում կազմում է 1,02 միլիոն դրամ: Նա նշեց, որ առավելագույն մակարդակի ինդեքսավորման մեխանիզմների փոփոխությունը ծայրաստիճան կարեւոր է, քանի որ չարդարացված ցածր մակարդակը արդյունքում հանգեցրեց փոխհատուցումների ցածր գործակցի:

«Մեր նպատակն է ապահովել կենսաթոշակի հարաբերակցությունը վերջին աշխատավարձին 40% կամ ավելի մակարդակի վրա, առանց ինդեքսավորման այդ նպատակը անհասանելի է: Ընդ որում, նախկինում գոյություն ունեցող կարգավորումը պահպանելու դեպքում ավելի շատ կտուժեին այն քաղաքացիները, ովքեր նախկինում բարձր աշխատավարձ են ստացել: Օրինակ՝ 1 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում կուտակումները չեն կարող լինել ավելի քան 20%, իսկ ընթացիկ բարեփոխումով դրանք այս կարգի քաղաքացիների համար կկազմեն 41%»,- նշեց Շահնազարյանը՝ հավելելով, որ իրականում կենսաթոշակը երկու անգամ ցածր կլիներ։

Խոսելով սոցիալական վճարների տոկոսը բարձրացնելու մասին՝ նա նշեց, որ այս տարի այս բարեփոխումը չի ազդի 500 000 դրամից պակաս ստացող մարդկանց վրա: Սակայն 500 000 դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները կվճարեն աշխատավարձի 10%-ի եւ 37, 5 հազար դրամի տարբերությունը: Այսպիսով, վճարումների առավելագույն մակարդակը կկազմի 64,5 հազար՝ այն մարդկանց համար, ովքեր ստանում են 1,02 միլիոն դրամ կամ ավելի: Պետական համաֆինանսավորումը կկազմի 7,5%, բայց ոչ ավելի, քան 37,5 հազար դրամ:

Շահնազարյանը հիշեցրեց, որ բարեփոխումների համաձայն, եկամտահարկի մակարդակի իջեցմանը զուգահեռ, կնվազի նաեւ պետության համաֆինանսավորման մակարդակը, եւ, համապատասխանաբար, դրան զուգահեռ կաճեն նաեւ կուտակային կենսաթոշակների միջոցով վճարումները: Այսպիսով, 2021 թվականից եկամտահարկը կնվազեցվի մինչեւ 22%, այս ամենի հետ մեկտեղ կնվազի նաեւ պետական համաֆինանսավորումը, որը կկազմի 6,5%, բայց ոչ ավելի, քան 32,5 հազար դրամ: Կուտակային կենսաթոշակների միջոցով քաղաքացիների վճարումները կկազմեն՝ մինչեւ 500 000 դրամ աշխատավարձի դեպքում 3,5 տոկոս, 500 000-ից բարձր` 10 տոկոս մինուս 32,5 հազար դրամ, վճարումների առավելագույն մակարդակը կկազմի 69,5 հազար դրամ:

Կուտակային կենսաթոշակների միջոցով սոցիալական վճարների մակարդակը կբարձրանա մինչեւ 2023 թվականը, քաղաքացիները տարեկան 1 տոկոսով ավելի գումար կվճարեն: Արդյունքում, 2023 թ., երբ եկամտահարկը կլինի 20%, պետության համաֆինանսավորումը կկազմի 5%, նույնքան էլ կվճարեն մինչեւ 500 000 դրամ ստացող քաղաքացիները: Ավելի քան 500 000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակներից պահումները կկազմեն 10% մինուս 25 000 դրամ, առավելագույնը՝ 77 000 դրամ: Ներկայացնելով բարեփոխման ազդեցությունը քաղաքացիների ֆինանսական վիճակի վրա՝ նա նշեց, որ մինչեւ 2023 թվականը եկամտահարկի իջեցումը հիմնականում կփոխհատուցի սոցիալական վճարների ավելացումը կուտակային կենսաթոշակների միջոցով:

Ըստ նախնական հաշվարկների՝ բարեփոխման բացասական ազդեցությունը կզգան 937,5-ից մինչեւ 1,075 միլիոն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները, առավելագույն կորուստները կկազմեն 7,5 հազար դրամ, սակայն բացասական ազդեցությունը կզգացվի միայն այս տարվա երկրորդ կեսին, մասամբ՝ նաեւ 2021թ., իսկ դրանից հետո հարկի կրճատումը լիովին կփոխհատուցի վճարումների ավելացումը: «Երբ խոսում եմ կորուստների մասին, պետք է հասկանալ, որ սա փոխաբերական արտահայտություն է, քանի որ այդ միջոցները կուտակվում են, ոչ թե կորչում»,- հայտարարեց նա:

Կենսաթոշակ

Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Ավելին
Ավելին