Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի երկբևեռ խանգարման մասին: Համապատասխան հայտարարություն նա արել է ինստագրամի իր էջում: Գրում է Gazeta.ru-ն։
Այս հայտարարությամբ նա արձագանքել է հուլիսի 22-ի գիշերը ԱՄՆ նախագահի թեկնածուի հրապարակումներին, որոնք այնուհետև ռեփերը ջնջել է թվիթերից։
«Ինչպես ձեզնից շատերը գիտեն, Քանյեն երկբևեռ խանգարում ունի: Նա հրաշալի, բայց բարդ անձնավորություն է, որը ճնշման տակ է գտնվում», - գրել է Քարդաշյանը:
Նա հավելել է, որ ամուսինը ճնշման տակ է ՝ որպես արտիստ և աֆրոամերիկացի, որը հիվանդագին է տարել «մոր ցավալի կորսուստը»: Քիմը նաև հավելել է, որ խանգարումը սրվում է նաև մեկուսացման պատճառով։
Ուեսթի կինն ընդգծել է, որ երկբևեռ խանգարումը չի ազդում նրա ստեղծագործելու վրա:
Նա նշել է, որ ռեփերի հարազատները հասկանում են, որ նրա խոսքերը միշտ չէ, որ համապատասխանում են նրա տեսակետներին: Բացի այդ, Քարդաշյանը լրատվամիջոցներին կոչ է արել համերաշխություն ցուցադրել: