«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել 46-ամյա իսպանացի մարզիչ Դավիդ Կամպանյայի հետ։ Այդ մասին հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը։
Կամպանյան կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Նախկինում նա աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում:
Կամպանյայի գլխավորած վերջին ակումբը եղել է «Լոռին»: