Լրագրող Ոսկան Սարգսյանը ՖԲ-ի իր էջում վրդովմունքով անդրադարձել է Մարգարիտա Սիմոնյանի,Տավուշի սահմանամերձ շրջանների տնտեսվարողների,Փաշի նյանի խոստումների թեմաներին.
Մարգարիտա Սիմոնյանի ասածների մի մասն ինձ համար անընդունելի չէ, սակայն ինչպես ընդունված է հեղափոխական Հայաստանում՝ ում հետ համաձայն չեն, նրան անխնա հայհոյում են։ Հիմա էլ հայրենասեր ու հայասեր են համարվում նրանք, ովքեր Մարգարիտա Սիմոնյանին վիրավորել են։ Հայաստանում կյանքը գնալով վատանում է, սակայն իշխանությունը հայրենասեր է խաղում։ Նոյեմբերյանի սահմանագոտու շուրջ 50 գործարարներ, ովքեր վարկերով են բիզնես անում, դիմել Են ՀՀ կառավարություն, կենտրոնական բանկ, Ազգային ժողով, համաճարակի, տնտեսական անկման պայմաններում խնդրելով՝ վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով սառեցնել բանկերին եւ վարկային կազմակերպություններին վճարումները՝ առանց լրացուցիչ տոկոսային հավելագրումների, սուբսիդավորել կամ ներել գործող տոկոսները։ Այլապես իրենք կորցնելու են բանկերում եւ վարկային կազմակերպություններում գրավադրած տները, անշարժ գույքը, փակելու են աշխատատեղերը եւ հեռանան Հայաստանից։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շոուներով են զբաղված, այն դեպքում երբ ադրբեջանական հրետակոծությունից վնասված Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը, փոթորկից եւ սելավներից վնասված սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքը, Դովեղ , Բարեկամավան գյուղերը հրատապ աջակցության կարիք ունեն, որն ուշանում է։ 700 հոգի աշխատակազմ ԱԺ-ում,800 հոգի՝ վարչապետի գրասենյակում, հարյուրավորներ՝ նախարարություններում, մարզպետարաններում, ի՞նչ օգուտ են նրանք տալիս Հայաստանին, որ այդպես էլ չի երեւում։ Ավելի քան 2 տարին ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախընտրական խոստումները դրժել է՝ արագաչափերը եւ կարմիր գծերը չվերացան, նախկին իշխանության պաշտոնյաների կատարած թալանը ետ չբերվեց, կոռուպցիան, ԽԾԲ-ն չվերացան, ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Արտագաղթը շարունակվում է, Ռուսաստանի հետ ցամաքային ճանապարհը բացվելուց հետո այն մեծ չափերի է հասնելու, մնում է, որ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի սիրով տարված՝ դրա վերաբերյալ մի սրտաճմլիկ բանաստեղծություն գրի։ Իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը արագ հալվում է, իկնչպես սառույցը՝ ամառվա տապին։ Օգոստոսի 13-ից հետո, երբ վերացվի արտակարգ դրությունը, ընդդիմությունը պետք է իր կողմնակիցներին հանի փողոցներ, շրջափակի ԱԺ-ի, կառավարության շենքերը եւ կեղծ հեղափոխականերին ուղարկի պատմության արխիվ։ Դե հեղափոխական էքսպերիմենտ էր կամ դրա ձեւացում, սակայն արդյունքը՝ ձախողում։