f

Անկախ

Բանակի հաղթանակները պետք է ամրապնդվեն դիվանագիտական ճակատում, բայց..ավաղ. Արփինե Հովհաննիսյան


Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այս երկու տարվա ընթացքում ես աշխատել եմ չանդրադառնալ խորհրդարանական դիվանագիտությանը, նախ՝ քանի որ այն որպես այդպիսին գոյություն չունի, եւ երկրորդ՝ որպես կանոն որևէ լուրջ պայքարի առիթ խորհրդարանականները չեն ունեցել։ «Վերելակային» դիվանագիտության թե այլ պատճառով մեր ճամփորդ պատգամավորները իրենց «բացառիկ» հմտությունները ցուցաբերելու առիթ չեն ունեցել՝ լինի դա ԵԽԽՎ-ում, Եվրանեսթում, թե մեկ այլ կառույցում: Սակայն,հիմա ինչպես ռազմական ճակատում են տեղի ունենում փոփոխություններ, այնպես էլ ակնհայտորեն իրավիճակը լարվում է դիվանագիտական ճակատում։ Ու եթե մեր բանակը ռազմական ճակատում գործում է փայլուն՝ իրականացնելով իր առջեւ դրված խնդիրները, ցավոք, նույնը չի կարելի ասել դիվանագիտական ճակատի մասին, որտեղ աջակցությունը Գվատեմալայի ու Սախալինի տիրույթից աննշան է վերեւ գտնվում։

Ադրբեջանցիները չափազանց ակտիվ են Միացյալ Նահանգներում ու օրերս
բանաձեւ անցկացրին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում։ Այն աննախադեպ վատն է ու խիստ վտանգավոր է մի քանի հարթություններով:

Նախ՝ բանաձևը հավասարության նշան է դնում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի մասնակցությամբ կոնֆլիկտների միջև: Մինչդեռ մենք բազմիցս պնդել ենք, որ այդ կոնֆլիկտները իրենց ծագումնաբանությամբ, լուծումներով էականորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի պարագայում միջազգային փաստաթղթերում շեշտադրվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պարագայում այդ սկզբունքից զատ նշվում է ինքնորոշման իրավունքը: Եվ հիմա այս բանաձևով հավասարության նշան է դրվում միմյանցից էականորեն տարբերվող իրավիճակների միջև:

Երկրորդ՝ թեև բանաձևը առաջին հայացքից վերաբերում է մարդու իրավունքներին, օրինակ` տեղահանվածների իրավունքներ, սակայն ակնհայտ է, դրա հեռահար ազդեցությունը Արցախյան հիմնախնդրի վրա, մասնավորապես՝ ադրբեջանական քարոզչամեքենային համահունչ միանգամից գրավյալ են համարվելու եւ՜ Արցախը, եւ՜ հարակից շրջանները: Սենատի կողմից բանաձևը ընդունելու պարագայում Ադրբեջանը հետագայում անընդհատ շահարկելու է դրա ձևակերպումները և հղում է կատարելու բանաձևում կատարված համեմատականներին ու սա տանի այլ հարթակներ։

Մինչ այս պահը հայկական լոբիստական կազմակերպությունները կատարել ու կատարում են հսկայական աշխատանք: Հենց նրանց ջանքերով էր, որ մի քանի օր առաջ ընդունվեց ԱՄՆ կոնգրեսական Ֆ. Փալլոնի նախաձեռնած բանաձևը` Ադրբեջանին տրամադրված ռազական օգնության թափանցիկության վերաբերյալ: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ միայն հայկական լոբիստների ջանքերը այս պարագայում բավարար չեն: Նրանք չեն կարող զուգահեռ աշխատել եւ՜ պրոհայկական քայլերի համար եւ՜ հակահայկական քայլերը չեզոքացնելու համար։ Այստեղ անելիք ունեն ԱՄՆ-ի հետ աշխատող պատգամավորները։ Իսկ այս բանաձեւի հայտնվելը արդեն իսկ նշանակում է ձախողում:
Ի դեպ հիշեցնեմ, որ իշխանափոխությունից հետո հենց ԱՄՆ են եղել թեեւ ոչ բարձր մակարդակի, բայց ամենամեծաթիվ այցերը՝ էլ՜ Արարատ Միրզոյան, է՜լ Տիգրան Ավինյան, է՜լ գրեթե միակուսակցական պատգամավորների խումբ։ Հիմա եկել է ծախսած միլիոնները գոնե մի փոքր արդարացնելու ժամանակը։

Հ.Գ. Հուսով եմ՝ սա չեզոքացնելու համար իշխանությունը կգործադրի նույն ջանասիրությունը և էնտուզիազմը, որով պայքարում է ընդդիմախոսների դեմ, որով «շահագործում» էր զինվորների սխրանքը՝ «սելֆիախեղդ» ու «կամուֆլյաժախեղդ» անելով։

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին