f

Անկախ

ՀՀ առողջապահության նախարարության` մարզային ծննդատների ֆինանսավորման դադարեցման գաղտնի հրամանի տրամաբանությունը, մեղմ ասած, անհասկանալի է:


1․ Եթե կար նման նախագիծ, ապա ինչու՞ պատշաճ կերպով չէին ծանուցվել համայնքապետերը/համայնքապետարանների աշխատակիցները և ծննդատան աշխատակիցները (ենթադրում եմ, որ, եթե ծանուցված լինեին, ապա այս աղմուկը շուտ կբարձրանար)
2․ Ինչպե՞ս են վարվելու գործող բաժանմունքների հետ: Արդյո՞ք բաժանմունքը փակվելու է: Նշեմ, որ բաժանմունքի փակվելը իրականանում է կառավարության, այլ ոչ թե նախարարի որոշումով: Կա՞ արդյոք կառավարության նման որոշում (չեմ կարծում): Իսկ, եթե այդ որոշումը չկա, ապա, առողջապահության նախարարի կողմից, սա ինքնիրավչություն է և պաշտոնական դիրքի հերթական չարաշահում
3․ արդյո՞ք հրամանը արձակելիս նախարարությունը հաշվի է առել ճանապարհային և եղանակային պայմանները: Մի պարզ օրինակ` ծննդկանին մերկասառույցի վրայով տեղափոխում են 15-20 կմ և ըստ առողջապահության նախարարության դա ավելի անվտանգ է քան տեղում ծննդաբերելը
4․ Եթե հիմա ծննդկանը գնա «պետական ֆինանսավորումից զրկված», բայց գործող (չկա փակելու մասին կառավարության որոշում) բաժանմունք ծննդաբերելու, ապա ծագելու են լուրջ հարցեր, մասնավորաես`
 

- ո՞վ է վճարելու` ծննդկանը թե՞ պետությունը (ծննդօգնությունը պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության տեսակ է, իսկ պետությունը ֆինանսավորումից զրկում է այդ ԳՈՐԾՈՂ բաժանմունքները):
 

- բժիշկները արդյո՞ք պետք է ընդունեն ծնունդը, թե՞ պետք է մերժեն ծննդկանին:

Շարունակելի...

Հայաստան ՀՀ Առողջապահության նախարարություն ՖԲ Գրառում Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից