Կորոնավիրուսի համավարակի պատճառով Միջազգային օլիմպիական կոմիտեն գարնանը որոշում կայացրեց 2020-ին Տոկիոյում կայանալիք ամառային 32-րդ օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու մասին՝ սահմանելով 2021-ի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածը:
Կազմկոմիտեն մարզիկներին ոգևորելու նպատակով մարզադաշտում հատուկ միջոցառում են կազմակերպել` սկսելով հետհաշվարկը: Մարզադաշտի հենց կենտրոնում մարզաշխարհին քաղցկեղի հաղթահարման
իր պատմությունը պատմել է լողորդ Ռիկակո Այկին, ով հաջորդ տարի կմասնակցի Տոկիոյի 32- րդ ամառային Օլիմպիական խաղերին:
Համաժամանակ, կազմկոմիտեն ներկայումս քննարկում է Տոկիոյի օլիմպիական խաղերն առանց հանդիսականների անցկացնելու հնարավոր տարբերակը: ՝ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել է` պետք է պատրաստ լինել ցանկացած տարբերակի, այդ թվում խաղերն առանց հանդիսատեսների կազմակերպելուն: